Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրապնդումը և միաժամանակ ժողովրդի նյութական և հոգևոր աճող պահանջմունքների ավելի լրիվ բավարարումը։ Գործնականում պետք է լուծվի բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ առավել զարգացած կապիտալիստական երկրներին հասնելու և անցնելու պատմական խնդիրը)»:

Սոցիալիստական գյուղատնտեսության զարգացման բնագավառում ՍՄԿՊ 21-րդ համագումարը հիմնական խնդիր է համարում հասնել գյուղատնտեսության արտադրանքի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա բավարարել բնակչության պահանջմունքը սննգամթերքների կարևորագույն տեսակներով, խիստ բարձրացնել գյուղատնտեսական արտադրանքը, որպեսզի ապահովվի գյուղատնտեսական մթերքներով պետության և բնակչության բոլոր պահանջմունքները:

21-րդ համագումարը գտավ, որ յոթնամյակում հողագործության զարգացման գլխավոր ուղին պետք է լինի հացահատիկի արտադրության ամեն կերպ ավելացումը, որը ամբողջ գյուղատնտեստկան արտադրանքի հիմքն է:

Հայկական ՍՍՌ-ամ, որտեղ կան առավել նպաստավոր բնակլիմայական պայմաններ հարավային ջերմասեր կուլտուրների զարգացման համար և որտեղ հացահատիկի արտադրանքը չունի ապրանքային նշանակություն, յոթնամյա կամ հողագործության զարգացման գլխավոր ուղին 21-րդ համագումարի և Հայաստանի ԿՊ արտահերթ 20-րդ համագումարի կողմից համարվել է խաղողագործության և պտղաբուծության զարգացումը։

Անասնապահության ասպարեզում, ինչպես ամբողջությամբ Սովետական Միության մեջէ այնպես էլ Հայկական ՍՍՌ-ում, յոթնամյակի գլխավոր խնդիրն է՝ մսի, կաթի, բրդի և ձվի արտադրության ավելացումր։ ՍՍՌՄ 1959-1965 թթ. Ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերը նախատեսում են հացահատիկի արտադրանքը յոթնամյակի վերջում 1958 թ. 8.6 միլիարդ փթից հասընել 10—11 միլիարդ փթի, բամբակի հումքի արտադրաքը հասցնել 5.7 — 6.1 միլիոն տոննայի կամ 30 — 40 տոկոսով