Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելիք քան 1958 թվականին, շաքարի ճակնդեղինը՝ մինչև 76-84 միլիոն տոննայի կամ 40—55 տոկոսով ավելի, մսինը (սպանդանոցային քաշով)՝ ոչ պակաս քան 16 միլիոն տոննայի կամ 2 անգամ ավելի, կաթինը՝ մինչև 100—105 միլիոն տոննայի կամ 1.7—1.8 անգամ ավելի, բրդինը՝ մոտավորապես մինչև 548 հազար տոննայի կամ 1.7 անգամ ավելի, և ձվինը մինչև 37 միլիոն հատի կամ 1.6 անգամ ավելի։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքր ի մի վերցրած 1965 թ. 1958 թվականի համեմատությամբ կավելանա 1.7 անգամ։ Այդ կապահովի արտադրանքի տարեկան 8 % աճ, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին 7 տարում ունեցած 2 % միջին աճի դիմաց։

Հայկական ՍՍՌՄ-ում նախատեսվում է 1955 թ. 1958 թ. համեմատությամբ խաղողի արտադրանքը ավելացնել մոտավորապես 2.8 անգամ, պտուղներինը՝ 2.7 անգամ, ծխախոտինը՝ 1.2 անգամ, մսինը՝ 1.7 անգամ, կաթինը՝ 1.6 անգամ։ Խաղողի և պտղատու այգիների տարածությունը այդ նույն ժամանակաշրջանում կավելանա 44 հազար հեկտարով։ Յոթնամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկան աճը Հայկական ՍՍՌ-ում կհասնի 8.8%: Մեր ռեսպուբլիկայի համար բնորոշ կլինի այն, որ աճի ամենաբարձր տեմպեը (տարեկան 15%) կունենան գյուղատնտեսության զարգացման հիմնական ճյուղերը՝ խաղողագործությունն ու պտղաբուծությունը։

ՍՄԿՊ Սենտկոմի Դեկտեմբերյան (1959 թ.) պլենումը քննարկելով 21-րդ համագումարի որոշումների կատարման ընթացքը գյուղատնտեսության բնագավառում, ծավալուն որոշում ընդունեց հողագործության վերելքի և հանրային անասնապահության զարգացման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման, կոլտնտեսություններր և սովխոզները կադրերով ապահովելու, գյուղատնտեսության հեաագա մեքենայացման, աշխատանքի արտագրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման, կոլտնտեսությունների հանրային տնտեսության ամրապնդման և կոլտնտեսականների նյութական բարեկեցության բարձրացման մասին։