Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, դրանց զգալի մասն իջնում է ճահճի հատակը, ծածկվում ավազով ու կավով: Միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ճահիճների և լճերի հատակն անցած և ամբողջ այդ ժամանակ հողում պառկած ծառերից առաջանում է քարածուխ: Իսկ ոսկեդեղին թափանցիկ սաթը, որից զարմանալի գեղեցիկ առարկաներ են պատրաստում, փշատերև հնագույն ծառերի քարացած խեժն է:

Երկրի ամենախոր ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է, իսկ ճնշումը շատ մեծ: Այնտեղ ամեն ինչ այնքան շիկացած է, որ քարերն սկսում են հալվել և փոխարկվել հրահեղուկի՝ մագմայի։ Շիկացած մագման բարձր ճնշման տակ երկրի խոր ճեքերով բարձրանում է դեպի մակերևույթ և դուրս նետվում: Այդպիսի դեպքերում Երկրի մակերևույթի վրա տեղի է ունենում հրաբխային ժայթքում։ Հրաբխից դուրս են թռչում շիկացած քարեր, հորդում է հրահեղուկը: Երկրի մակերևույթին այն սառչում է և նրանից առաջանում են ապարներ, օրինակ, բազալտ, որը շատ ամուր է։ Բազալտն օգտագործում են շինարարության մեջ: Այն կարելի է բարձր ջերմաստիճաններում նորից հալել և այդ հալույթից պատրաստել բացառիկ ամուր խողովակներ։

Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է Երկրի ընդերքում և դրանից գոյանում են գաբբրո կամ գրանիտ կոչվող ապարները:

Հրահեղուկ մագմայի սառչելուց առաջացած ապարներն անվանում են մագմատիկ ապարներ:

Ուշադիր նայեցեք գրանիտի բեկորին և կտեսնեք, որ այն կազմված է մի քանի միներալից՝ թափանցիկ քվարցից, փայլատ դաշտային սպաթից և փայլարի մուգ թեփուկներից: Ինչպես տունն է կառուցված քարերից, այնպես էլ շատ ապարներ կազմված են առանձին միներալներից:

Երկրի ընդերքում գրանիտի հետ միասին գոյանում են նաև մարդուն շատ անհրաժեշտ օգտակար հանածոներ, տարբեր մետաղների հանքաքարեր: Մի տեսակի հանքաքարից ստանում են երկաթ, մյուսից՝ կապար, երրորդից՝ անագ:

Նշված ապարների մեծ մասը, հատկապես մագմատիկ ապարները լայնորեն տարածված են Սովետական Հայաստանում։ Դրանք կիրառվում են որպես շինանյութ (գրանիտ, մարմար, տուֆ) և որպես քիմիական արտադրության հումք:

Մինչ այժմ խոսվում էր պինդ ապարների մասին: Բայց կան նաև հեղուկ ապարներ, օրինակ, նավթը և գազանման