Այս էջը հաստատված է
և օվկիանոսներում ապրող շատ կենդանիներ, ձկների նման ունեն կմախքներ կամ խխունջների նման խեցիներ։ Երբ կենդանիները մեռնում են, նրանց կմախքներն ու խեցիներն իջնում են հատակ։ Հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում ծովի հատակին կուտակվում են հսկայական քանակությամբ այդպիսի կմախքներ ու խեցիներ, որոնցից ժամանակի ընթացքում նույնպես առաջանում է ապար՝ կրաքար։ Կավիճը հենց կրաքարն է, որը կազմված է վաղուց մահացած կենդանիների կմախքների ու խեցիների բազմաթիվ մանրագույն բեկորներից։
Դուք հավանաբար տեսել եք ծանծաղ լճեր կամ ճահիճներ, որոնց շուրջը անտառներ են աճում։ Երբ ծառերը չորանում