Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնք որոշում են կետերի դիրքը Երկրի մակերևույթի վրա:

Պատահում է, որ ռադիոընդունիչը տագնապալի լուրեր է հաղորդում

— Վառվում է անտառը, ինքնաթիռ ուղարկեք։ Հաղորդում ենք կոորդինատները. հյուսիսային լայնության 55°, արևելյան երկայնության 92օ:

- Նավը աղետի է ենթարկվել: Գտնվում է հյուսիսային լայնության 40°–ի, արևելյան երկայնության 100°-ի վրա:

Այսպես աշխարհագրական կոորդինատներն օգնում են ժամանակին շտապ օգնության հասնելու։


Աստղագիտություն

Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները, աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Նրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը: Եվ մարդիկ սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ գիտությունն այն օրենքների մասին, որոնց ենթարկվում են երկնային մարմինների շարժումներն ու զարգացումը:

Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական և որը՝ միայն թվացող։ Օրինակ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր է մտնում, իսկ իրականում Արեգակի շուրջը պտտվում է մեր Երկիրը։ Մինչև 16-րդ դարը համարյա բոլորը համոզված էին, թե Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը:

16-րդ դարի լեհ մեծ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը և նրա հետևորդներն ապացուցեցին, որ Տիեզերքն իրականում շատ ավելի բարդ է: Երբ 17-րդ դարի սկզբին ստեղծվեց հեռադիտակ աստղադիտակը (օպտիկական սարք, որը հնարավորություն է տալիս մանրամասն դիտելու և ուսումնասիրելու երկնային մարմինները), պարզվեց, որ Արեգակն իր ծավալով ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային գնդեր են, ինչպես և Արեգակը: Սակայն աստղերը փոքրիկ և աղոտ են երևում, որովհետև մեզանից անհամեմատ ավելի հեռու են, քան Արեգակը: Եթե տիեզերական հրթիռը Արեգակին կարող է հասնել վեց ամսում, ապա նրա թռիչքը դեպի ամենամոտ աստղը կտևի շուրջ 130 000 տարի:

Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են նաև սեփական լույս չունեցող այլ մոլորակներ:

Լուսինը սեփական լույս չունեցող գունդ է և լուսավորվում է Արեգակից։ Այն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է Երկրից: Լուսինը պտտվում է մեր մոլորակի շուրջը և այդ պատճառով էլ կոչվում է Երկրի բնական արբանյակ: Արբանյակներ ունի նաև մյուս մոլորակների մեծ մասը։

Երկնային մարմինները դիտում, իսկ ապա դիտման արդյունքները մշակում ու վերլուծում են աստղադիտարաններում և ինստիտուտներում։ Սովետական Միությունում, տիեզերագնացության հայրենիքում, աստղագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է։ Սովետական