ձայն հանում Հավանաբար դրա համար էլ այդ տեղը կոչվում էր Գուռգուռա ժողովրդական ավանդությունը պատմում է, որ այս Գուռգուռայում ամեն գիշեր լողանում էր Աստղիկը իսկ դիմացի Դաղոնա սարի վրա հավաքվում էին սիրահարված տղաները խարույկ վառում, որպեսզի այդ լույսի տակ տեսնեն չքնաղ դիցուհուն: Բայց Աստղիկը ամբողջ Մշո դաշտը պատում էր մշուշով և այդ թանձր մշուշի պատճառով էլ, իբր երկիրը կոչվել է Մուշ: Տեղացի բնակիչները նույնիսկ այսպիսի երգ ունեն:
Մշո սարեր մշուշ է,
Իր հողն ու ջուրն անուշ է:
Հին հայերի համար Աստղիկը ջրի սիրո ու գեղեցկության աստվածուհին էր դրա համար էլ նրան անվանում էին Ոսկե ծղի Ոսկեբազուկ Վարդամատն Նա համարվում էր ջրի և արգասավորության հովանավորողը ամպրոպային Վահագն աստծու սիրուհին Աստղիկի տաճարը: Տարոնի Աշտիշատուում կոչվում էր «Վահագնի սենյակ»։ Դա այն տեղն էր, ուր հին հայերի կարծիքով Աստղիկը հանդիպում էր Վահագնին Հին Հայաստանում: Աստղիկի և Վահագնի սերը սուրբ էր համարվում և մարդիկ կարծում էին թե նրանց հանդիպումից է որ անձրև է տեղում երկրի վրա ստեղծվում բերք ու բարիք:
Աստղիկի պաշտամունքը շատ էր տարածված: Նրան նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մոտ գտնվող Արտամետ գյուղում: Անձևացիք գավառում և այլուր Աստղիկի տոնը նշում էին հուլիսի կեսերին համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով: Այդ տոնը կոչվում էր Վարդավառ որը մինչև այժմ էլ ժողովուրդը պահպանում է բայց առանց Աստղիկի անունը հիշատակելու։ Տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում աղավնիներ թռցնում ջուր էին շաղ տալիս իրար վրա ուրախանում:
1921 թ մայիսին Վ Ի Լենինը մի այսպիսի հղեց առողջապահության ժող կոմ Ն Ա Սեմաշկոյին
«Ընկ. Սեմաշկո
Ինձ հայտնում են թե Ավանեսովը տանջում է իրեն լինելով բոլորովին վատ վիճակում.
Խնդրում եմ Ձեզ Նշանակել լիովին հուսալի պրոֆեսորներ և հանձնարարել նրանց տալ գրավոր կարծիք (և դիագնոզը և բուժումը):
Ո՞վ էր Ավանեսովը, որի մասին այդպես հոգում էր կուսակցության և կառավարության ղեկավարը:
Նրա իսկական անուն ազգանունը Սուրեն Կարապետի Մարտիրոսյան է: Ծնվել է նախկին Կարսի մարզի Կաղզվան քաղաքում և դեռ պատանի տարվել հեղափոխական ազատագրական զաղափարներով. 1903 թ., երբ 19 տարեկան էր մտավ պրոլետարական կուսակցության շարքերը և եռանդուն կերպով մասնակցեց 1905—1907 թվականների հեղափոխությանը 1907 թ.. ցարական կառավարության հետապնդումներից խուսափելու նպատակով նա փոխեց անուն ազգանունը և դարձավ Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով։ Ապա նա գաղտնի մեկնեց Շվեյցարիա: Այստեղ ընդունվեց և ավարտեց Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը միաժամանակ կատարելով կուսակցութւան հանձնարարությունները:
1914 թ Ավանեսովը վերադարձավ Ռուսաստան և անցավ ակտիվ հեղափոխական աշխատանքի 1917 թ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա ընտրվեց Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ և մասնակցեց հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանն ու իրագործմանը