Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին եռաշարժիչ Յակ-40 (Ա. Ս Յակովլևի կոնստրուկցիայի), ինքնաթիռը աշխարհում ամենամեծ բեռնատարողության ուղղաթիռները՝ Մի-26, Վ-12 (Մ Լ Միլի կոնստրուկցիայի), աշխարհում առաջին գերձայնային մարդատար Տու-144 ինքնաթիռը։ Ներկայումս սովետական ամենատարածված ինքնաթիռը Տու-154-Ն է, ամենատարողունակը՝ 350 տեղանոց Իլ-86 (Գ Վ. Նովոժիլովի կոնստրուկցիայի) ինքնաթիռ աերոբուսը:

Ավիցեննա

Սոտ 980–1037 Աբու Ալի Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա այսպես է նրա լրիվ անունը: Դա նշանակում է Սինայի որդի Աբդալլահի որդի Հուսեյն, որ հայրն է Ալիի Բուխարայում և Սամարղանդում, Խորեզմում և Նիշապուրում նրան կոչում էին Աբու Ալի իբն Սինա։ Եվրոպացիները Նրան անվանել են Ավիցեննա: Հայ մատենագրության մեջ հայտնի է Սինայի որդի, Իբն Սինա կամ Աբու Ալի իբն Սինա անունով:

Այն ժամանակ նույնիսկ ամենակրթված մարդիկ հավատում էին, որ Երկիրը տա փակ է ու անշարժ, որ «փիլիսոփայական քարի» օգնությամբ կարելի է ոսկի ստանալ, որ գոյություն ունի մարդկանց բոլհր հիվանդությունները բուժող, ծերերին երիտասարդացնող «անմահական ջուր»: Այնպիսի գիտություններ, ինչպես աստղագիտությունը, աշխարհագրությունը, ֆիզիկան, քիմիան, դեռևս «խանձարուրում» էին:

Եվ ահա պատկերացրեք մի ոչ թե ծերունազարդ գիտնականի, այլ կրթված պատանու, որը չի վախենում բարձրաձայն հայտարարել, որ ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակալող մանր էակներից, որ