Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտառներն ու սավաննաներն ընդմիշտ դարձան պարկավորների (գիտնականներն այդպես անվանեցին այդ կենդանիներին) թագավորությունը: Դրանցից են պարկավոր գայլն ու փոքրիկ ծառերի վրա բնակվող պարկավոր արջը կոալան և պարկավոր սկյուռիկներն ու առնետները: Բայց Ավստրալիայի գլխավոր պարկավոր կենդանին կենգուրուն է։ Հայտնաբերվեցին նաև ձվադրողներ, որոնց գիտնականները համարում էին լիովին անհետացած միլիոնավոր տարիներ առաջ։ Դրանք բադակտուցը և եքիդնան են։ Ահա թե ինչու Ավստրալիան շատ հաճախ անվանում են կենդանի բրածոների թանգարան:

Ավստարլիայում շատ թռչուններ կան։ Ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկները ծիածանի նման շքեղազարդ դրախտահավերն են: Ամենազվարճալին ծաղրասարյակն է։ Հսկայական երամներով թռչում են ալիքափետուր թութակները։

Ավստրալիայում է աճում հռչակավոր պոմպ ծառը անտառային հսկա էվկալիպտը, որի տերևներն անուշաբույր գոլորշիներով են հագեցնում օդը։

Ավստրալիայի ընդարձակ սավաննաները և անապատների ծայրամասերը ծածկված են խիտ մացառուտներով թեփապտերներով:

Ավստրալիայում մեծ և ջրառատ գետեր չկան։ Ամենախոշոր գետը Մուրեյն է։ Նրա Դառլինգ վտակը երաշտի ժամանակ չորանում է։ Չորային ոռոգման կարիք զգացող շատ հողատարածություններ դեռևս քիչ են յուրացված և գրեթե ամայի են։ Ոռոգման խնդիրն Ավստրալիայում ամենակարևորներից է: Գետերի ջուրը վերաբաշխելու համար կառուցում են հիդրոտեխնիկական հատուկ կառույցներ։ Օգտագործում են նաև ստորգետնյա ջրերը․

Ավստրալիայում լեռներ շատ կան, բայց դրանք բարձր չեն։ Ընդերքում կան օգտակար