Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանածոներ ոսկի արծաթ, պղնձի և երկաթի հանքաքար քարածուխ և այլն: Այդ հանածո հարստության մեծ մասը մշտապես արտահանվում է այլ երկրներ: Բայց Ավստրալիան ամենից շատ գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում։ Ոչխարաբուծությամբ Ավստրալիան աշխարհում առաջին տեղն է գրավում և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի շատ երկրների մատակարարում է հրաշալի բուրդ։ Ոչխարների արոտավայրերի համար Ավստրալիայում ոչնչացվել են բազմաթիվ հոյակապ անտառներ։

Անցյալ դարի կեսին, երբ Ավստրալիայում ոսկի գտան, աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ սլացան հեշտ շահ որոնողները:

Բնակություն հաստատելով Ավստրալիայում և յուրացնելով այն՝ անգլիացի գաղութարարները գրեթե ամբողջովին ոչնչացրին նրա բնիկներին։ Զուր չէ, որ հորիզոնում նկատելով եկվորների նավերը, բնիկները ծովափը թնդացնում էին «կուի-ի» ճիչերով։ Դա վտանգի և օգնության կանչի ազդանշանն էր:

Բայց ուրիշ ինչով կարող էին նրանք կռվել գաղութարարների թնդանոթների դեմ իրենց ձկնորսական եռաժանիներից և որսորդական բումերանգներից բացի։