Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավստրալիայի բնիկներին գայթակղելով ծուղակն էին գցում գնդակահարում դավաճանաբար ոչնչացնում թունավորված ուտելիքով քշում անապատներ ուր նրանք դատապարտվում էին սովամահության։ Ավստրալիայում բնիկներ շատ քիչ են մնացել ընդամենը մոտ 50 հզ․ մարդ։

Ավստրալիա մայր ցամաքը զբաղեցնում է մեկ պետություն՝ Ավստրալիան։ Ավստրալիացիները հիմնականում անգլիացիների սերունդներն են և խոսում են անգլերեն։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, աշխատում հանքահորերում և հանքերում մետալուրգիական գործարաններում, մանածագործական և կոշիկի ֆաբրիկաներում։ Ավստրալիայի շատ գործարաններ ու ֆաբրիկաներ անասնապահական ֆերմաներ և հանքեր պատկանում են օտարերկրյա հիմնականում անգլիացի կապիտալիստներին ու կալվածատերերին։

Ավստրալիան կապիտալիստական պետություն է։

Ավստրիա

(Ավստրիական Հանրապետություն)

Այս փոքրատարած պետությունը գտնվում է եվրոպայի կենտրոնում։ Արևելքից արևմուտք նրա տարածքը հատում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր գետեր ու ջրվեժներ։ Նրանցից շատերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ։

Լեռնալանջերը ծածկված են հիմնականում եղևնու և եղևինի անտառներով։ Ավելի բարձր հյութալի խոտով լեռնային մարգագետիններ են։ Երկրի գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր անասուններով։

Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ։ Գյուղացիներն այստեղ մշակում են ցորեն աշորա, եգիպտացորեն կարտոֆիլ խաղող, մրգեր։ Ավստրիային