Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրտ և ամուր մկաններ։ Ավտոմեքենայի սիրտը շարժիչն է, մկանները` լիսեռները, որոնք շարժիչի էներգիան փոխանցում են անիվներին։

Ահա վարորդը միացրեց վառիչ հարմարանքը, էլեկտրական կայծը բոցավառեց շարժիչի գլաններում եղած դյուրավառ խառնուրդը և գազերի ճնշման տակ շարժվել սկսեցին մխոցները, պտտվել լիսեռներն ու անիվները։

Որքան հզոր է շարժիչը, այնքան ավելի մեծ արագություն կարելի է զարգացնել և շատ բեռ փոխադրել։ Ահա թե ինչու ամենահզոր շարժիչները տեղադրում եմ մրցարշավային ու քարշիչ ավտոմեքենաներում բազմատոննանոց ինքնաթափներում։

Ավտոմոբիլն անհրաժեշտ է ամենուրեք. տնտեսությունում, կենցաղում, նույնիսկ հանգստի ժամանակ։ Այդ պատճառով էլ ավտոմոբիլների թիվն օրեցօր աճում է։ Դա և՛ լավ է, և՛ վատ։ Թե ինչու է լավ․ հասկանալի է յուրաքանչյուրին՝ ավտոմոբիլը մարդու մերձավոր օգնականն է։ Բայց բանեցված գազերը, որ ամեն վայրկյան արտանետում են միլիոնավոր ավտոմոբիլնե,ր թունավորում են մեր մոլորակի օդը՝ նշանակում է որ հարկավոր են այլ շարժիչներ հետևաբար նաև բոլորովին նոր կառուցվածքի ավտոմոբիլներ։ Այսօր արդեն այդ մասին են մտածում ամբողջ աշխարհի գիտականները։

Ատլանտիդա

Հին հույն գիտնական Պլատոնը մեզ թողել է բանաստեղծական մի ավանդություն վիթխարի մի կղզու մասին, որն իբր շատ հազարամյակներ առաջ գտնվում էր Ատլանտյան օվկիանոսում, Ջիբլարթարի նեղուցից արևմուտք։

Այդ հարուստ և գեղեցիկ կղզում իբր, ինչպես պատմում է ավանդությունը, ստեղծվել էր ծովերի աստված Պոսեյդոնի հետնորդների ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը։ Ամենաավագ թագավորը տիրում էր ամբողջ կղզուն․ նրա անունն էր Ատլանտ։ Նրանից էլ ծնունդ են առել կղզու Ատլանտիդա և ողջ օվկիանոսի Ատլանտյան անվանումները։

Կղզու կենտրոնում բարձր լեռան վրա հին քաղաքն էր՝ Պոսեյդոնի հիասքանչ տաճարով, որը դրվագված էր ոսկով, արծաթով և մարմարով։ Քաղաքի շուրջը ջրի և ցամաքի լայն օղակաձը շերտեր