Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին։ Ցամաքաշերտերը միանում էին կամուրջներով, իսկ ջրաշերտերը մինչև ծով հասնող լայնակի ջրանցքներով այնպես, որ նավերը կարող էին նրանցով ընդհուպ մոտենալ քաղաքի պարիսպներին: Հրաշագեղ կղզին ծաղկում էր ու բարգավաճում: Բայց ահա աստվածները զայրացան ատլանտների վրա, հողն սկսեց ցնցվել, լեռները ժայթքում էին ծուխ ու կրակ, և «մեկ աղետալի օր ու գիշերում» Ատլանտիդան ընկղմվեց ծովի տակ։ Չքացան ատլանտները, չքացան հզոր թագավորները, և մնաց միայն ավանդությունը: Պլատոնն ասում է, որ ինքն այն լսել է իր պապից, իսկ սա էլ իր հերթին՝ եգիպտական քրմերից: Բայց Եգիպտոսի պատմության մեջ ոչ մի տեղ հիշատակություն չկա Ատլանտիդայի մասին։ Գոյություն ունեցել է այն արդյոք: Կամ գուցե դա Պլատոնի բանաստեղծական հնարանքն է: Ավանդությունով հիացած որոշ գիտնականներ շատ կցանկանային գտնել Ատլանտիդայի հետքերը։ Նրանք ասում են, որ այնտեղ, ուր գտնվում էր հեքիաթային կղզին, կան ցամաքի ոչ շատ վաղուց ջրի տակ իջնելու հետքեր: Բայց արդյո՞ք Ատլանտիդան է այդ ցամաքը։ Ավելի քան 500 տարի առաջ Մեքսիկայում ացտեկների հին պետությունում, կային հրաշալի քաղաքներ` նկարագրությամբ նման Ատլանտիդային ջրի ու ցամաքի շերտերով, կամուրջներով ու ջրանցքներով: Այդ քաղաքները տեսել են իսպանացի նվաճողները, որոնք ոչնչացրին հնդկացիների ողջ հնագույն մշակույթը: Բայց, այ թե ինչն է հետաքրքիր: Պարզվում է, որ ացտեկները, մայաները, ինկերը մի ընդհանուր ավանդություն ունեն ինչ որ սպիտակամորթ մորուքավոր մարդկանց մասին, որոնք նրանց բերեցին իրենց զարգացած մշակույթը, իսկ հետո դարձյալ ծովով հեռացան դեպի արևելք: Սարսափելի աղետից փրկված ատլանտները