Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ոչ միայն խոշոր կոկոսյան ընկույզներից, այլև աֆրիկյան յուղատու արմավենու՝ ձիթապտղի նման մանր պտուղներից: Արմավենիների մեծ մասի պտուղներն ուտվում են։ Իսկ սագոյան արմավենիների բնի միջուկում կա օսլայաշատ զանգված: Եթե միջուկը մանրացվի և լվացվի, ապա կարելի է ստանալ ալյուր, որից պատրաստում են բլիթներ, շիլա, սագո (սպիտակավուն ձավար): Ինդոնեզիայում և Մելանեզիայում հազարավոր մարդիկ սնվում են սագոյան արմավենու տված բարիքներով։ Կան արմավենիներ, որոնք բուսական մոմ են տալիս։

ԽՍՀՄ-ում վայրի արմավենիներ չկան: Կովկասի սևծովյան ափերին և Ղրիմում, ինչպես նաև մեր հանրապետությունում արմավենիներն աճեցնում են որպես դեկորատիվ բույսեր:


Արյուն

Անհիշելի ժամանակներում արդեն մարդիկ հասկացել էին, որ արյունը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար: Սակայն միայն 19-րդ դարում ուսումնասիրվեցին արյան բաղադրությունը, հատկությունները և դերն օրգանիզմում։

Արյունը կարմիր գույնի հատուկ հեղուկ հյուսվածք է, որ անընդհատ շարժվում է կենդանի օրգանիզմի արյունատար անոթներով։ Մարդու արյունը կազմում է նրա քաշի միջին հաշվով 6,8 տոկոսը (մոտ 5 լիտր 70 կգ զանգվածի դեպքում):

Արյան հիմնական բաղադրամասերն են բաց դեղնավուն հեղուկը պլազման, և նրա մեջ լողացող արյան կարմիր ու սպիտակ մարմնիկները:

Արյան պլազման պարունակում է օրգանիզմի՝ կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ պարզ և բարդ նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, թթուներ, վիտամիններ և այլն:

Արյանը կարմիր գույն են տալիս կարմիր մարմնիկները էրիթրոցիտները, որ փոքրիկ, միայն մանրադիտակով տեսանելի գնդիկներ են: Դրանք արյան մեջ ապրում են 80-100 օր, իսկ հետո քայքայվում են: Յուրաքանչյուր վայրկյան մարդու արյան մեջ փոխարինվում են մոտ 10 մլն. էրիթրոցիտներ:

էրիթրոցիտները լի են հատուկ նյութով հեմոգլոբինով ճեմոգլոբինի բաղադրության մեջ մտնում է երկաթ պարունակող ներկանյութ։ Հեմոգլոբինի երկաթը հեշտությամբ որսում է ներշնչելիս թոքեր թափանցող օդի թթվածինը։ Արյունը, թոքերում հարստանալով թթվածնով, այն տարածում է ողջ օրգանիզմով: Թթվածինն անհրաժեշտ է մարմնի յուրաքանչյուր բջջին, առանց նրա բջիջները մեռնում են:

Մանրադիտակով մարդու արյունը զըննելիս կարելի է էրիթրոցիտների բազմության մեջ նկատել քիչ քանակությամբ արյան սպիտակ մարմնիկներ՝ լեյկոցիտներ: Նրանք էրիթրոցիտներից խոշոր են և թափանցիկ։ Լեյկոցիտները մեր հավատարիմ պաշտպաններն են ախտածին մանրէներից։ Նրանք օժտված են արյունատար անոթների պատերի միջով անցնելու ունակությամբ: Բավական է մանրէները թափանցեն օրգանիզմ, որպեսզի արյան սպիտակ մարմնիկների «զորքը» նետվի դեպի վտանգավոր տեղը, մարտի բռնվի դրանց հետ, կլանի և մարսի: Այդ երևույթն առաջինը բացահայտել է ռուս գիտնական Ի. Ի. Մեչնիկովը:

Արյունը սնում է օրգանիզմը: Մարմնի բջիջները զարգանում են, աճում, և «ծերացած», մեռած բջիջների փոխարեն պետք է առաջանան նորերը: Դրա համար «շինանյութ» է անհրաժեշտ, որը տալիս է սնունդը։ Ձեր ընդունած սնունդը, անցնելով ստամոքսի և աղիքների միջով, տևական և մանրակրկիտ մշակվում է, ապա ներծծվում արյունատար անոթների մեջ և