պատած է մեռած, հովհարաձև կամ փետրաձև տերևների քրքրված մնացորդների գորշ խրձերով: Արմավենին աճում է միայն դեպի վեր և վարից վեր, ունենում է գրեթե նույն հաստությունը: Արմավենիների մեծամասնության ծաղիկները մանր են, անհրապույր, բայց ժողովված են խոշոր, մսալի ողկույզներով: Արմավենիներն աճում են սավաննաներում և արևադաձային անտառներում, անապատների օազիսներում: Նրանք ստվեր չեն սիրում, նրանց շատ լույս է անհրաժեշտ:
Արմավենիները լինում են շատ տեսակների, և գրեթե յուրաքանչյուր տեսակ մարդուն որևէ օգուտ է տալիս: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաթիայի և հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով էլ կերակրում են անասուններին: Օվկիանիայի կղզիների բնակիչներին «կերակրում է» կոկոսյան արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կոկոսի կաթ, որը ծարավը լավ հագեցնող, քաղցրահամ հյութ է: Նա նաև շինանյութ է տալիս կացարանների համար: Իսկ նրա հասուն ընկույզների թելքավոր պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Այդ պատյանն անվանում են կոյրա, իսկ հասուն կոկոսյան ընկույզի չորացրած միջուկը՝ կոպրա: Գործարաններում կոպրայից պատրաստում են կոկոսի յուղ։ Կոյրան և կոպրան ծովամերձ արևադարձային շատ երկրների արտահանման հիմնական ապրանքն են:
Եթե կտրենք արմավենու ծաղկաբույլի ցողունը, ապա նրանից կհոսի քաղցր հյութ, որից կարելի է պատրաստել շաքար, մաթ կամ գինի։ Նման քաղցր հյութ ստանում են շատ արմավենիներից։ Յուղ ստանում