Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողջունում են միմյանց` «Դոբրոյե ուտրո, Գուտեն մորգեն, Լաբրիտ Բունա դիմինյացա»... Բոցկլտում է հրաժեշտի խարույկը, շուրջը նստոտած երեխաները երգում են Արջասարի մասին, ծովի վրա իջնող վաղորդյան մշուշի և Արտեկում ծնունդ առած բարեկամության մասին։ Յուրաքանչյուրը որպես հիշատակ վերցնում է դեռևս տաք մի ածխիկ։ Այդ ածխիկներից երկրագնդի տարբեր ծայրերում բոցավառվում են պիոներական հարյուրավոր նոր խարույկներ։ Ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ են հյուր գալիս արտեկցիներին։ Մեկնելիս նրանք գրառումներ են թողնում պատվավոր հյուրերի գրքում։ Ահա դրանցից մեկը․ «Արտեկը աշխարհի բոլոր հրաշալիքներից ամենահրաշալին է, այն կենդանի հուշարձան է Լենինին»։ Եվ իրոք այդպես է։ Ահա թե ինչու Արտեկ համամիութենական պիոներական ճամբարը կրում է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։

Արտիստ

«Ի՜նչ հրաշալի, ոգեշնչված արտիստ է»,երբեմն ասում են և՛ երաժշտի,և՛ նկարչի, և՛ ռեժիսորի, և՛ գրողի, մի այնպիսի մարդու մասին, ով անձնուրաց սիրում է արվեստը, նրան է նվիրել իր ողջ կյանքը