Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ մի սրճարանում նստած Ադամյանը սեղանի մարմարե տախտակին այնպիսի գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարում որ հիացած սրճարանատերը այն պահպանելու համար ծածկում է ապակիով:

Ադամյանի բնավորության հատկանշական գծերից էին կարեկցանքը դեպի մարդիկ և անխախտ լավատեսությունը: Նա ուժեղ կամքի տեր մարդ էր երբեք չէր ընկճվում և դժվարություններից չէր հուսալքվում:

Ադամյանը մահացավ Լենինգրադում: Նրան թաղեցին տեղի հայկական գերեզմանատանը: 1970 թ. աճյունը փոխադրվեց Երևանի քաղաքային պանթեոն:

Հայ մեծ գյուտարար Հովհաննես Ադամյանի անունն է կրում Երևանի ռադիո էլեկտրակապի տեխնիկումը:


Ադամյան Պետրոս Հերոնիմոսի

1866 թվականն էր Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոստանդնուպոլսի «Արևելյան թատրոնը» ներկայացնում էր «Դուլիելմոս աշխարհակալ» թատերգությունը:

Տասնվեց տարին նոր միայն բոլորած մի պատանի հուզված ետ ու առաջ էր անում կուլիսներում: Իր մուտքին էր սպասում: Թատրոնում նրա առաջին ելույթն էր դա:

- Մեռի՛ր, դավաճան.

Դերն այս երկու բառից էր բաղկացած, բայց արտասանվեց մի այնպիսի ձայնով այնպիսի հուզումնալի շեշտով որ հանդիսատեսը փշաքաղվեց: Դերասաններն զգացին որ այդ պատանու մեջ կրակ կա թաքնված և մի օր պոռթկալու է։ Չէին սխալվել։ Տարիներ անց այդ պատանին դարձավ հայ բեմի հպարտությունը:

Պետրոս Ադամյանն էր նա որ կարճ ժամանակից պոլսահայ թատերասեր հասարակայնության սիրելին էր արդեն։

1879 թ. Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս (Թբիլիսի) որտեղ խաղում է երեք տարի. Ադամյանի արտիստական արժանիքներն էին թովիչ ձայնը մշակված շարժուձևը հարուստ դիմախաղը բուռն խառնվածքը, մարմնավորված կերպարների ինքնատիպ մեկնաբանությունը 1883 թ. հրավիրվում է Մոսկվա, 1884 թ. Պետերբուրգ և մեծ հաջողությամբ հանդես գալիս Շեքսպիրի «Համլետ»–ում Համլետի Լերմոնտովի «Դիմակահանդես»–ում Արբենինի և մի շարք այլ դերերով: Մոսկվայի և Պետերբուրգի մամուլը նրան համեմատել է աշխարհահռչակ ողբերգակների հետ և հավաստել, որ «Ադամյանը իր տաղանդի չափով այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում էլ քիչ են»

Հետո նա հյուրախաղերի է մեկնում Խարկով Կիև, Դոնի Ռոստով Մոզդոկ Օդեսա և ուրիշ քաղաքներ՝ միաժամանակ հարստացնելով իր խաղացանկը:

Ամենուրեք, ուր լինում է հայ արտիստը արժանանում է խանդավառ ընդունելության:

Ադամյանով ոգևորված էր հատկապես ազատախոհ երիտասարդությունը։ Ադամյանն իր լավատեսական արվեստով հատկապես շեքսպիրյան դերակատարումներով բեմից կոչ էր անում չհաշտվել մռայլ իրականության հետ և երիտասարդության սրտերում վառ էր պահում ազատասիրության կրակը.

Ռուսաստանով մեկ հռչակված Ադամյանը 1887 թ մեկնում է իր ծննդավայրը Կոստանդնուպոլիս։ Շուրջ տասնամյա բացակայությունից հետո Ադամյանն իր հայրենակիցներին ներկայացավ իբրև մեծ համբավի տեր արվեստագետ: Սուլթանական Թուրքիայի գրաքննությունը նրան թույլ չտվեց հանդես գալու Համլետի և Լիր արքայի դերերով՝ այն ծիծաղելի պատճառաբանությամբ թե իրենց երկրում Սուլթան Համիդից բացի ուրիշ թագավոր չի կարող լինել, թեկուզ և բեմում։ Եվ Ադամյանն իր մյուս դերերով (Օթելլո Ուրիել Ակոստա Կորրադո Քին) ցույց տվեց թե