Է ծորում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ․ դա Աֆրիկան է։
Արևադարձային անտառի համատարած պարիսպ, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ։ Ծառեր, թփեր լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Բարձր նոտա վերցրած՝ ասես, քարացել մնացել է ճպուռների երգչախումբը, գիշատիչների միալար մռնչյունը և կապիկների ճղճղոցը։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Դա նույնպես Աֆրիկան է։
Տափաստան է, բայց և տափաստան չէ։ Խոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են մետաքսաթել ճմե գլխարկներով։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես պարզվում է որ վիթխարի, գետնահար ծառեր են բաոբաբներ։ Այդպիսին է աֆրիկական հռչակավոր սավաննան.
Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը 8 հզ կմ երկարությամբ ձգվում է հյուսիսից հարավ։ Քիչ ավելի փոքր է նրա արևմտյան ափերից մինչև արևելյանն ընկած հեռավորությունը։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Նրա տարածքով հոսում են խոշոր գետեր Նեղոսը, Նիգերը, Կոնգոն, Ջամբեզին, Օրանժը, Լիմպոպոն։ Կան նաև լճեր՝ Չադ, Վիկտորիա, Նյասա, Տանգանիկա։
Մայր ցամաքի ընդերքում մեծ հարստություններ են թաքնված Ալժիրում։ Սահարայի ավազների տակ հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Աֆրիկայի կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հռչակավոր հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ոսկով և ալմաստներով։
Կոկոսյան և ձիթատու արմավենիների պտուղներ կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ։ Այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի (բանան)