արքայախնձորի (անանաս), նարընջի, մանգոյի ծառեր:
Աշխատասեր են Աֆրիկայի ժողովուրդները, և ընդարձակ ու բարեբեր են նրա հողերը։ Դա երջանկություն է, բայց դժբախաության էր վերածվել։ Այդ դժբախտությունը Աֆրիկային բերեց կապիտալիզմը։ 15-րդ դարում ծովագնացների ետևից այստեղ հորդեց վաճառականների ու արկածախնդիրների խառնիճաղանջ բազմությունը։ Սկսվեց մի ամբողջ մայրցամաքի՝ պատմության մեջ չլսված թալանը:
Տանում էին ոսկի ու թանկարժեք քարեր, տանում և ստրկության էին վաճառում մարդկանց մեծ ու փոքր։ Տասնյակ միլիոնավոր աֆրիկացիներ ստրուկներ դարձան Ամերիկայի պլանտացիաներում:
Մինչև գաղութարարների գալը Աֆրիկայում կային առանձին պետություններ` իրենց յուրահատուկ մշակույթով։ Գաղութարարները հպատակեցրին շնորհալի ժողովուրդներին, գրեթե ոչնչացրին նրանց մշակույթը։ Եկվորները աֆրիկացիների ձեռքով իրենց համար կառուցում էին քաղաքներ ու ճանապարհներ, հանքահորեր ու նավահանգիստներ և իրենց երկրներն էին արտահանում այդ հողի հարստությունները։ Բայց Աֆրիկայի ժողովուրդները պայքարում էին զավթիչների դեմ: Եվ ազատությունը եկավ․ այժմ համարյա ողջ Աֆրիկան դարձել է անկախ։ Արևելյան Աֆրիկայի երիտասարդ, զարգացող շատ երկրների օգնում են Սովետական Միությունն ու սոցիալիստական մյուս երկրները