Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանոններն ավելի պարզ են: 12X6 մ հրապարակ կարելի է գծել ուղղակի ասֆալտապատ բակում։ Յուրաքանչյուր թիմից խաղին մասնակցում են չորս խաղացող ցանկության դեպքում կարելի է և ավելի:

Բասկետբոլիստը պետք է կարողանա գնդակը ճշգրիտ նետել կամ որսալ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով։ Դրա համար օգտակար է օրինակ աջ և ձախ ձեռքերով նշանակետի մեջ փոքրիկ քարեր նետելը։ Կարելի է նաև պատի վրա նշան անել և ցատկելով ջանալ, ձեռքով հասնել նրան։ Մարզվեցե՛ք Բասկետբոլի պատմության ամենահետաքրքիր մրցաշարերի սովետական բասկետբոլիստների հաջողությունների մասին կարդացեք հետևյալ գրքում:

Алуевсий В. В. На прицеле М «Физкультура и спорт», 1965

Բաստիլի գրավումը

Հուլիսյան այդ շոգ առավոտ Փարիզը համակված էր անսովոր հուզմունքով։ Փողոցներում մարդկային հեղեղ էր։ Բանվորները, արհեստավորները, ուսանողները, առևտրականները բոլորը շտապում էին դեպի քաղաքի կենտրոն՝ այնտեղ, ուր վեր էր խոյանում գորշ վիթխարի Բաստիլը: