Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանջարեղեն: Երկրում բուծում են կովերի այնպիսի ցեղեր, որոնք առատ կաթ են տալիս։

Բելգիան ընկած է հյուսիսային ծովի ափին: Ծովից փչող խոնավ քամիները մեղմացնում են ձմեռային ցուրտն ու ամառային շոգը։ Գետերը չեն սառչում։ Ձմռանը մեծ մասամբ ամպամած է, մառախլապատ, ամռանը զով է, հաճախ տեղում են հորդ անձրևներ։

Ծովափից դեպի երկրի խորքը հարթավայր է ձգվում։ Այն հատում են գետերն ու ջրանցքները, որոնց երկայնքով բարդիներ են աճում: Շուրջը մուգ կանաչ մարգագետիններ են, արածում են կովերի նախիրներ։ Այնուհետև հարթավայրն սկսում է բարձրանալ և վերածվել բլրաշատ տեղանքի: Երկրի հարավում՝ սահմանի մոտ, հարթավայրը փոխարկվում է անառապատ լեռների

Կենտրոնական Բելգիան պատած է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գետերի և ջրանցքների խիտ ցանցով, որոնց շուրջը եռում է կյանքը: Այստեղ արդյունահանում են քարածուխ, ծխնելույզներից ծուխ են արձակում խոշոր գործարաններն ու ֆաբրիկաները, և երկինքը պայծառ օրերին անգամ հաճախ մշուշապատվում է: Գետահովիտների երկայնքով գրեթե անընդմեջ ձգվում են քաղաքներն ու ավանները։ Բելգիայի ամենամեծ նավահանգստում՝ Անտվերպենում, հանգրվանում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից եկած նավերը։ Բելգիան նաև ծաղիկների, նրբագեղ ժանյակների, ոսկերչական իրերի հնագույն հուշարձանների