Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոլոդնոյե (քաղցած), Բեսխլեբնիցի (անհաց), Մոխոյեդի (մամոակեր), Կորոյեդի (կեղևակեր), կտեսնեիրխարխուլ,կիսավեր տնակներ, իսկ հաճախ էլ գետնափոր հյուղակներ։ Տեղ-տեղ միայն ծխում էին փոքրիկ-փոքրիկ գործարանների ծխնելույզները:

Սովետական իշխանության տարիներին Բելոռուսիան դարձել է զարգացած արդյունաբերությամբ հանրապետություն: Այնտեղ վեր է խոյացել մի նոր անտառ՝ գործարանների ու ֆաբրիկաների ծխնելույզների անտառը։ Մեր Երկրի և արտասահմանյան շատ գործարաններում աշխատում են բելոռուսական հաստոցները: Ամբողջ աշխարհը գտե «Բելառուս» տրակտորի մասին:

Բելոռուս ավտոմոբիլագործները իրավամբ հպարտանում են հսկա ինքնաթափերով, որոնք միանգամից կարող են փոխադրել մի քանի տասնյակ տոննա բեռ: Բելառուսական գործարանների ու ֆաբրիկաներն արտադրում են նաև շատ ու շատ մոտոցիկլետներ ու հեծանիվներ, ռադիոընդունիչներ ու հեռուստացույցներ, լուսանկարչական ապարատներ ու էլեկտրալամպեր, դաշնամուրներ ու ժամացույցներ, հաշվիչ մեքենաներ, կոշիկներ, գործվածքներ և ժողովրդատնտեսական այլ ապրանքներ: