Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բզեզներ

Ավելի հաճախ կարծում են, թե բզեզները սև են լինում: Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ։ Կան հսկա, մինչև 15 սմ երկարությամբ բզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով: Բզեզների կարելի է հանդիպել ամենուր, ցանկացածդ աշխարհամասում ցանկացածդ աշխարհագրական գոտում, լեռներում ու անապատներում, տայգայում և ջրավազաններում: Բզեզներն անչափ շատ են: Միայն մեր երկրում հաշվվում է մոտավորապես 25 հզ տեսակ, որոնցից մոտ 4000-ը հանդիպում են նաև Հայկական ՍՍՀ-ում: Առհասարակ բզեզների քառորդ միլիոնից ավելի տեսակներ կան: Բզեզները միմյանցից զանազանվում են ոչ միայն չափեորվ ու գույներով, այլև ապրելակերպով և վարքով: Բացի այդ, բզեզբերի մի մասը գիշատիչ է, մյուսները սնվում են բույսերով, երրորդները` մեռած կենդանիրով: Այնուամենայնիվ, չնայած այդպիսի