տարբերություններին, բոլոր բզեզները մոտիկ ազգակիցներ են և միավորված են մեկ խմբում կարգում:
Բոլոր բզեզների ընդհանուր հատկանիշը թևերի նման կառուցվածքն է: Երկու թևիկները (ներքին կամ, այլ կերպ, ետին) նուրբ են, թափանցիկ: Դրանք թռչելու համար են։ Մյուս երկու թևերը (վերին կամ առջևի) որոնց անվանում են վերնաթևեր, կարծր են, ծածկում են բզեզի ներքին թևիկները և փափուկ փորիկը: Թռիչքի ժամանակ վերին թևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևիկներին:
Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևիկներով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել։ Հազվադեպ պատահում է նաև հակառակը, երբ լավ զարգացած են լինում բզեզների միայն ներքին նուրբ ու թափանցիկ թևիկները իսկ վերին թևերը (վերնաթևերը) շատ փոքր են լինում:
Սովորաբար միշտ լավ նկատվում են բզեզների վերին՝ կարծր թևերը։ Զուր չէ, որ բզեզների կարգը գիտականորեն այդպես էլ անվանում են՝ կարծրաթևավորների կարգ։