Ժողովուրդն առանձնապես շատ բիլինաներ է ստեղծել Ռուսիայի պաշտպան դյուցազունների մասին, որոնցից առաջինը գյուղացու որդի Իլյա Մուրոմեցն է` այրիների, որբերի ու խեղճերի հովանավորը։ Այս ռուս դյուցազնը մարմնավորում էր մարդու բոլոր լավագույն հատկությունները` խիզախություն, ազնվություն, հավատարմություն, անձնուրաց հայրենասիրություն: Բիլինաները պատմում են Իլյա Մուրոմեցի ահռելի ուժի, այս հիանալի դյուցազնի պայքարի մասին ընդդեմ Սոլովեյ Ռազբոյնիկի, թալանչի հրեշ Պոզանի, Կալին արքայի դեմ տարած հաղթանակի, ինչպես նաև` իշխան Վլադիմիրի հետ ունեցած վեճի մասին։ Իլյա Մուրոմեցի հետ դյուցազունների շարքում են նաև արդարամիտ ու խելացի Դոբրինյա Նիկիտիչը, հանդուգն ու կատակասեր Ալյոշա Պոպովիչը, որը «ոչ թե ուժով էր զորեղ, այլ պարծենկոտությամբ»։ Իսկ երբ դյուցազունները քաղաքում չեն լինում և Կիևին մոտենում է թշնամական անհաշիվ զորքը, նրա դեմ դուրս է գալիս տասներկուամյա Միխայլուշկո Դանիլովիչը՝ «ահեղ, բայց մանկական ձայնով դյուցազնը»։ Բիլինաների հերոսները մի քանի անգամ ուժեղ են սովորական մարդուց: Դյուցազնի նույնիսկ «մատակի պոչը փռվում էր, ծփում, բաշը ոլորվում, հյուսվում էր ասես...»։ Բիլինային մաճկալ Միկուլա Սելյանինովիչի «ուժից երկիրն է դողում»: Նրա արորը հողից հանելու համար «երեսուն ջահել կտրիճներ» են պետք: Դյուցազնական զարմանահրաշ ուժով օժտված մաճկալ Միկուլա Սելյանինովիչը մարմնավորում է ռուս աշխատավոր ժողովրդին: Հզոր դյուցազունները սարսափազդու ոսոխներ ունեն. Հրեշ Պոգանը, Սոլովեյ Ռազբոյնիկը, Տուգարին Զմեևիչը: Հանձին սրանց` ժողովուրդը ցույց է տվել ռուսական հողի թշնամիներին։ Բայց դյուցազունները միշտ հզոր են նրանցից և միշտ հաղթում են նրանց: Հրաշալի հերոսներին մենք հանդիպում ենք նաև հին կենցաղը պատկերող գեղեցիկ
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/239
Արտաքին տեսք