հսկայական ծաղկեփնջերի սիրահարները: Այնպես որ դուք էլ մտածելու բան ունեք: Հիշեցեք, Երկիրը ձերն է Եվ դուք պարտավոր եք պայքարել, որ նա մնա բարի ու չքնաղ, որ այնտեղ ապրեն զգուշավոր գազաններն ու գեղգեղուն թռչունները որ լավ, ուրախ ապրեք այնտեղ դուք և ձեր երեխաները։
Նրանց անուններն ընդմիշտ կմնան սովետական մեր հայրենիքի լենինյան մեծ կուսակցության հերոսական տարեգրության մեջ։ Նրանք Ռուսաստանի հեղափոխական բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության պանծալի ներկայացուցիչներն էին, որոնք բոլորանվեր զինվորագրվեցին հեղափոխության գործին: Վ. Ի. Լենինի հետ միասին նրանք ստեղծեցին կոմունիստական կուսակցությունը, բանվորներին առաջնորդեցին դեպի 1905 թ բարիկադները, 1917 թ նրանց գրոհի տարան տապալելու ցարական ինքնակալությունն ու բուրժուազիային։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք պաշտպանում էին երիտասարդ սովետական հանրապետությունը, խաղաղ շինարարության տարիներին վարում պետական կարևոր պաշտոններ:
20 րդ դարի արշալույսին Լենինի ստեղծած «Իսկրա» բանվորական թերթի շուրջը համախմբվեցին մի խումբ պրոֆեսիոնալ հեղափոխականներ Ի. Վ. Բաբուշկինը, Ն. է. Բաումանը, Մ. Ի. ԿալինիՆը, Ռ Մ Կրժիժանովսկին, Ն. Կ. Կրուպսկայան, Ս. Գ. Շահումյանը, Ս. Ս. Սպանդարյանը, Ռ. Ի Պետրովսկին, Բ. Մ. Կնունյանցը, Ֆ. Ա. Սերգեևը (Արտյոմ), Յա. Մ. Սվերդլովը, Ի. Վ. Ստալինը, Ե. Դ. Ստասովան և շատ ուրիշներ։ Մենք Նրանց անվանում ենք պրոֆեսիոնալ հեղափոխականներ որովհետև տակավին երիտասարդ նրանք ներգրավվեցին հեղափոխական շարժման մեջ և իրենց կյանքի հիմնական նպատակը դարձրին պայքարը հանուն Ռուսաստանում պրոլետարական հեղափոխության հաղթանակի: Ընդհատակի և ոստիկանական հետապնդումների պայմաններում նրանք միավորեցին Ռուսաստանի հեղափոխական բանվորական կազմակերպությունները և ստեղծեցին պրոլետարական զանգվածային կուսակցություն:
Հեղափոխական պրոլետարիատի գլուխ էին կանգնած լենինյան գվարդիայի փառապանծ զավակները: Արդյունաբերական խոշոր կենտրոններում բանվորների հեղափոխական շարժումը գլխավորում էին Յա. Մ. Սվերդլովը, Ֆ. Ա. Սերգեևը (Արտյոմ), Գ. Ի. Պետրովսկին, Ս. Մ. Կիրովը, Ա. Ի. Կալինինը, Վ.Վ. Կույբիշևը, Կ. Ե. Վորոշիլովը, Գ. Կ. Օրջոնիկիձեն, Ս. Գ. Շահումյանը, Ֆ. է. Ձերժինսկին։ Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքում ստեղծված բանվորների դեպուտատների առաջին սովետի ղեկավարը Մ. Վ. Ֆրունզեն էր:
1905 թ հեղափոխությունից հետո սկըսված ռեակցիայի տարիներին կուսակցության նշանավոր շատ գործիչներ ձերբակալվեցին կամ հարկադրված եղան ցարական պահնորդական բաժնի հետապնդումներից թաքնվել արտասահմանում։ Սակայն ոչ բանտերը, ոչ էլ աքսորն ու տաժանակրությունը չընկճեցին լենինյան գվարդիայի աննկուն ու քաջարի բոլշևիկների կամքը: Լենինի կուսակցությունը, նրա ընկերներն ու զինակիցները միավորեցին բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթները, նրանց առաջնորդեցին վճռական մարտի՝ ընդդեմ ինքնակալության, ընդդեմ բոլոր կեղեքիչների:
1917 թ հոկտեմբերին Պետրոգրադում տեղի ունեցած զինված ապստամբությունը Լենինի հետ միասին ղեկավարում էին Ֆ. է. Ձերժինսկին, Մ. Ի. Կալինինը, Ն. Ի. Պոդվոյսկին, Յա. Մ. Սվերդլովը, Ի. Վ. Ստալինը, Գ. Կ. Օրջոնիկիձեն և ուրիշներ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 66 տարի առաջ, մի նոր էջ բացեց պատմության մեջ: Հեղափոխական շարժումը ծավալվում էր ողջ երկրով մեկ: Պետրոգրադից և Մոսկվայից հետո բանվորներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին նաև ուրիշ քաղաքներում։ Սակայն տապալված դասակարգերը զենքը վայր չէին դնում: Նրանք դեռևս հույս ունեին, թե օտարերկրյա բուրժուազիայի օգնությամբ կկարողանան վերականգնել իրենց իշխանությունն ու հարստությունը: Կապիտալիստական տասնչորս պետություններ