ամենահետամնաց երկրներից էր: Նույնիսկ մանգաղները, գերանդիներն ու ասեղները ներմուծում էին օտար երկրներից։ Այժմ բուլղարներն իրենք են արտադրում պողպատ և կապար, տրակտորներ և ավտոմոբիլներ, սարքեր, հաստոցներ, վերամբարձ կռունկներ, նավեր։ Հարյուրավոր գործարաններ և ֆաբրիկաներ կառուցվել են ՍՍՀՄ-ի օգնությամբ: Բուլղար շինարարներն էլ իրենց հերթին մասնակցում են մեր երկրում ձեռնարկություններ կառուցելու գործին։ Բուլղար գյուղացիները մշակում են եգիպտացորեն, հացահատիկ, բրինձ, բամբակենի։ Բայց Բուլղարիան առավել հռչակված է իր խաղողով և բանջարեղենով` լոլիկով, տաքդեղով, վարունգով: Դրանք հատուկ ավտոգնացքներով ու ինքնաթիռներով թարմ և պահածոյացված վիճակում առաքվում են տարբեր երկրներ, այդ թվում նաև ՍԱՀՄ: Իսկ Բուլղարիայի կենտրոնական մասում, լեռների գոգահովիտներում տարածված են յուղատու վարդի հանրահայտ պլանտացիաները: Վարդի թերթերից այստեղ ստանում են վարդի յուղ: Սովետական և բուլղար ժողովուրդներին միավորում է եղբայրական անքակտ բարեկամությունը։ Իրականություն են դառնում բուլղար ժողովրդի մեծ զավակ Դեորգի Դիմիտրովի խոսքերը. «Բուլղար ժողովրդի համար բարեկամությունը Սովետական Միության հետ նույնքան անհրաժեշտ է, որքան արևն ու օդը ամեն մի կենդանի էակի համար»: Հայերի հետ բուլղար ժողովրդի բարեկամությունը սկիզբ է առնում 5-րդ դարի կեսերից, երբ 451 թ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով հետապընդումներից, իրենց զորքով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզու արևմտյան մասում: 13-18-րդ դարերում մոնղոլական և թուրքական արշավանքների հետևանքով Հայաստանից Բուլղարիա գնացին գաղթական հայերի նորանոր խմբեր։ 1800 թ Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/266
Արտաքին տեսք