Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ծննդավայրում Քութայիսում, այլև կատարում կուսակցության կարևոր հանձնարարություններ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալավերդյանը, որ սովորում էր Մոսկվայի առևտրի ինստիտուտում, տեղափոխվեց Հայաստան։ Նա վերականգնեց Սարիղամիշի (այժմ Թուրքիայի տարածքում) բոլշևիկյան կազմակերպությունը և հեղափոխական լայն գործունեություն ծավալեց կովկասյան բանակի զինվորների շրջանում։ 1919 թ. սեպտեմբերին, երբ ստեղծվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավար կենտրոնը՝ Արմենկոմը, Ալավերդյանը ևս ընտրվեց նրա կազմում։ Նրան հանձնարարվեց ամրապնդել Երևանի բոլշևիկյան կազմակերպությունը և ուժեղացնել հեղափոխական աշխատանքը։

Իրադարձությունները զարգանում էին անչափ արագ. 1920 թ. ապրիլի վերջին Ադրբեջանում հաստատվեց սովետական իշխանություն։ Այդ լուրը ցնծությամբ ընդունեցին Հայաստանի աշխատավորները, տեղի ունեցան միտինգներ ու ցույցեր։ Հետո այդ բուռն շարժումը վերածվեց Մայիսյան ապստամբության, որի ղեկավարներից էր Ալավերդյանը։ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական) կարմիր դրոշ բարձրացրեց «Վարդան զորավար» զրահագնացքը։ Ապստամբեցին Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Դիլիջանում և այլ վայրերում։ Երևանում տեղի ունեցավ քաղաքական ցույց։

Այդ ելույթները չունեին միասնական ամուր ղեկավարություն։ Եվ դաշնակցականներին հաջողվեց ճնշել Մայիսյան ապստամբությունը ձերբակալել։ Նրա ղեկավարներին ու նետել բանտ...

Կատարվեց սոսկալի ոճիր։ Ալավերդյանին, Մուսայելյանին ու Ղարիբջանյանին դուրս բերեցին բանտից և ծածուկ, առանց դատելու, գնդակահարեցին Նորքի ձորում։ Դա տեղի ունեցավ 1920 թ. օգոստոսի 14-ի գիշերը։ Իսկ երեք ու կես ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, կարմիր բանակի զորամասերի օգնությամբ Հայաստանն ընդմիշտ ազատագրվեց դաշնակների ու օտարերկրյա իմպերիալիստների տիրապետությունից, երկրում հաստատվեց սովետական իշխանություն։ Ալավերդյանը և նրա ընկերները թաղված են Երևանում՝ 26 կոմիսարների զբոսայգում։ Նրա անունով են կոչվում փողոցներ Երևանում, Լենինականում, Թբիլիսիում, Քութայիսում, դպրոց Երևանում։

Ալբանիա

(Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն ԱԺՍՀ)

Այս փոքրիկ երկիրը գտնվում է Եվրոպայի հարավում։ Նրա տարածքի մեծ մասը լեռնաշղթաներ ու սարահարթեր են։ Լեռները ծածկված են լայնատերև և կաղնու, հաճարենու անտառներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են հորդում արագահոս գետերը։ Նրանք հատում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով 150 կմ ձգվող արգավանդ հարթավայրը, որի լայնությունը 15—35 կմ է։ Այստեղ կլիման մեղմ է, իսկ լեռնային շրջաններում խստաշունչ Ձմռանը հաճախակի են բուքն ու մինչև 20 աստիճանի հասնող սառնամանիքը։

1944 թ. նոյեմբերի 29-ին Ալբանիայում հաստատվեց ժողովրդական իշխանություն։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր՝ էներգետիկ, տեքստիլ, մետաղամշակման փայտամշակման, ցեմենտի։ Զարգացած են սննդի նավթարդյունահանող լեռնահանքային արդյունաբերությունը։ Տնտեսության և մշակույթի վերականգնման ու զարգացման գործում Ալբանիայի