5-ին ծնվել է համաշխարհային պրոլետարիասփ մեծ առաջնորդ Կարլ Մարքսը։ Բոնն քաղաքը հանճարեղ կոմպոզիտոր Բեթհովենի ծննդավայրն է, նրա հնագույն համալսարանում սովորել է Կարլ Մարքսը, Դյուսելդորֆը գերմանացի մեծ բանաստեղծ Հայնեի ծննդավայրն է, Մայնի Ֆրանկֆուրտ հնագույն քաղաքում է իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել մեծ բանաստեղծ և մտածող Գյոթեն։
Գիշատիչ բույսեր
Ամենևին էլ զարմանալի չէ, որ միջատները տերև են ուտում: Բայց պարզվում է, որ տերևն ինքն էլ կարող է ճանկել և ոչնչացնել մժեղին: Եթե չեք հավատում, եկեք գնանք մոտակա ճահիճը։ Ահա մամուռների մեջ նշմարվում է փոքր, կարմրավուն մի բույս: Դա ցողիկն է. որսորդ բույսը: Ցողիկի տերևները մեծ չեն, բայց անսովոր են: Եթե խոշորացույցով նայեք, կտեսնեք, որ ամեն մի տերևիկ ամբողջովին պատած է կարմրավուն մազմզուկներով։ Սրանց ծայրին մաքուր ցողի նման փայլփլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ: Ահա մոծակը նստեց ցողիկի տերևին, իսկ այնտեղ ոչ թե զովասուն ցող է, այլ թանձր ու կպչուն լորձ, որն ամուր պահում է մոծակին։ Տերևի մազմզուկները սկսում են թեքվել դեպի մոծակը և հպվում նրան` արտադրելով այրող հյութ: Նրա ազդեցությամբ մեկ-երկու օրից մոծակը լուծվում է և ներծծվում տերևի մեջ: Հիմա արդեն տերևիկը բոլորովին չոր է: Քամին նրա վրայից քշում տանում է մոծակի հետքերը: Շուտով ցողիկի տերևին նորից է փայլում «ցողը»՝ նոր որս է սկսվում: Ճահճահողն աղքատ է սննդանյութերով, և ցողիկն էլ ահա հարմարվել է այդ կերպ «լրացուցիչ սնունդ» հայթայթելուն։ Արևադարձային տաք երկրներում աճում է մեկ այլ հետաքրքիր գիշատիչ բույս, ցնցղենին (սափորատունկը): Նրա տերևների ծայրին կան կարմիր կամ դեղին սափորիկներ, որոնք հեռվից էլ են երևում։ Եվ ինչ էլ անուշ են բուրում։ Ամենաքաղցր նեկտար քաղելու հույսով դեպի սափորիկն է թռչում մժեղը: Բայց արի ու տես, որ սափորիկի պատերը շատ ողորկ են, և հենց որ մժեղը նստում է նրա եզրին, իսկույն սահում է դեպի հատակը, ուր միջատին