կան արվեստին բնորոշ ներդաշնակ գունային անցումներով։ Հայաստանի տարբեր նահանգների Այրարատի, Սյունիքի, Արցախի, Ուտիքի, Գուգարքի, Շիրակի, Տարոնի, Բարձր Հայքի և Վասպուրականի գորգերը հստակորեն տարբերվում են իրենց յուրօրինակության շնորհիվ։
Սովետական Հայաստանի գորգագործները, որ ժառանգել են հին ավանդույթները, այսօր էլ ամբողջ աշխարհին հայտնի են իրենց բարձր վարպետությամբ։ Թե ինչպիսին են այդ, ասես անձեռակերտ գորգերը, կարող եք տեսնել Հայաստանի տարբեր թանգարաններում, որտեղ անցալում ստեղծված լավագույն ցուցանմուշների կողքին կան նաև նորերը որոնք ցուցադրում են ժամանակակից գորգագործուհիների մատների բարդ ու նուրբ աշխատանքը։
Խավոտ և թաղիքե ամենավաղ գորգերը հայտնաբերվել են ՍՍՀԱ-ի տարածքում: Արևելքի գորգերից առավել հռչակված են իրանական, թուրքմենական, ադրբեջանական գորգերը։
Գորգերը գործվում են ձեռքով և մեքենաներով: Իջևանում կա գորգագործական խոշոր կոմբինատ, որն ամենամեծն է Անդրկովկասում և երրորդը ՍՍՀԱ-ում: Մեքենայական գորգագործությունը ավելի արտադրողական է, սակայն կատարման որակով և զարդանկարի բարդությամբ ձեռագործ գորգերն անգերազանցելի են։
Գորկի Ալեքսեյ Մաքսիմովիչ
1868-1936
Ալեքսեյ Պեշկովը շատ ծանր մանկություն ու պատանեկություն է ունեցել: Ահա թե ինչու, երբ գրող դարձավ, իբրև կեղծանուն ընտրեց Մաքսիմ Գորկի անունը («գորկի» ռուսերեն բառը նշանակում է «դառը»)։ Ալյոշայի հայրը վաղ մահացավ և երեխան ապրում էր պապի տանը։ Ալյոշան սովորելու հնարավորություն չուներ: Ուսման տալու փոխարեն պապը հարկադրում էր նրան բակերից հնամաշ շորեր հավաքել, որ հետո վաճառում էին: Որոշ ժամանակ անց պապը նրան «մարդամեջ հանեց»՝ Ալյոշան խնամում էր տանտիրոջ երեխաներին։ Վերջին կոպեկները նա հացի փոխարեն գրքերի էր տալիս և գիշերները, մոմի լույսի տակ, թաքուն կարդում ամեն րոպե սպասելով, թե ուր որ է տանտերը կիմանա ու կծեծի իրեն։ Հետո աշխատեց կոշկակարի մոտ, շոգենավի վրա ամաններ լվաց․.․ Գրքերից Ալյոշան իմացավ տարբեր երկրների, խելացի հպարտ ու աշխատասեր մարդկանց մասին այն մասին, որ