Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկավոր է պայքարել որպեսզի աշխարհի երեսին բոլորը երջանիկ լինեն։ Եվ նա երդվեց միշտ օգնել մարդկանց։

Անցան թափառումներով լի տարիները։ Գորկին պայքարում էր պրոլետարների գործի համար, ակտիվորեն մասնակցում սոցիալիստական մշակույթի ստեղծմանը։ Նա բազմաթիվ հոյակապ գրքեր գրեց։ Նրա ստեղծագործությունը բարձր էր գնահատում Վ․ Ի․ Լենինը։ Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը Գորկու մասին խոսում էր իբրև պրոլետարական գրողի, որն «ամուր կապել է իրեն Ռուսաստանի և համայն աշխարհի բանվորական շարժման հետ...» Լենինի խորհուրդներն օգնում էին Գորկուն ընթանալու հեղափոխական ճիշտ ուղիով։ Հետագայում, արդեն Վլադիմիր Իլյիչի մահից հետո, Գորկին գրեց «Վ. Ի. Լենին» ակնարկը, ուր ցույց ավեց Լենինի՝ մեծատառով Մարդու, կենդանի հմայքը, որը «պարզ է, ինչպես ճշմարտությունը»։

Երբ դուք մեծանաք, անկասկած կկարդաք ու կսիրեք Մաքսիմ Գորկու «Բազեի երգը» և «Մրրկահավի երգը», «Մանկություն», «Ծառայության մեջ», «Իմ համալսարանները» ինքնակենսագրական եռերգությունը, «Ֆոմա Գորդեև», «Արտամոնովների գործը», «Կլիմ Սամգինի կյանքը» վեպերը, թատերգությունները, ակնարկները, պատմվածքները։ Դուք կուսումնասիրեք Գորկու սովետական գրականության հիմնադրի, ստեղծագործությունը։

Գորկին գրել է նաև մանուկների համար «Ճնճղուկը» հեքիաթը Պուդիկ թռչնակի մասին է, որը մայրիկին չլսեց և քիչ էր մնում զոհ գնար կատվին։ «Դեպք Եվսեկայի հետ» գործում Գորկին պատմում է մի տղայի մասին, որը երազում ընկնում է ծովի հատակը ձկների մոտ։ Գրել է Իտալիայում ապրող չարաճճի Պեպեի մասին, իր մանկության, Արխիպ պապի և Լյոնկայի թափառումների մասին։ Գորկին պատասխանում էր երեխաների նամակներին, խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է բարեկամություն անել, ինչ կարդալ, ինչպես գիրք գրել, դրոշմանիշեր հավաքել, ինչ են պարտավոր անելու պիոներները։ «Պիոներները, այսինքն առաջամարտիկները, - գրել է նա, - հայտնագործում էին անհայտ աշխարհներ և ճանապարներ Արվեստում և գիտության մեջ նույնպես նրանք հայտնագործում էին նորը։ Դուք, երեխաներ պետք է ոչ միայն հայտՆագործեք, այլև ստեղծեք նոր կյանք, արվեստ, գիտություն։ Առա՛ջ, պիոներներ»։

Գորկին միշտ գիտեր, որտեղ և ում պետք է ավելի շատ օգնել։ Եվ փորձանքի մեջ ընկածներին միշտ մեկնում էր իր ուժեղ ու բարի ձեռքը։

Ա․ Մ․ Գորկին հայ ժողովրդի լավագույն բարեկամն էր։ 1915 թ Մեծ եղեռնի ժամանակ նրա նախաձեռնությամբ և խմբագրությամբ կազմվեց և 1916 թ հրատարակվեց «Հայ գրականության ժողովածու»–ն. Ա Մ Գորկին նամակագրություն է ունեցել Վ․ Տերյանի, Ալ․ Շիրվանզադեի հետ, իսկ 1928 թ Եղել է Սովետական Հայաստանում և իր ստացած տպավորությունները շարադրել «Սովետական Միությունում» ակնարկների ժողովածուում։

Գորշուկ (Փորսուղ)

Այս գազանը շատ զգույշ է։ Նա որսի է դուրս գալիս գիշերը։ Այդ պատճառով էլ, եթե, նույնիսկ, ամռանը խիտ անտառում, զառիկող բլրին գորշուկի բույն հայտնաբերեք, նրան հեշտությամբ չեք տեսնի։ Նախքան բույնը թողնելը նա զգուշորեն գուրս է նայում, ականջ դնում, հոտոտում և, եթե թեկուզ փոքր-ինչ կասկածելի բան է զգում, նորից թաքնվում է Եվ հավաստիանալուց հետո միայն, որ շուրջն ամեն ինչ խաղաղ է, նա դուրս է գալիս բնից։ Դորշուկի գետնափոր բները խորն են, շատ ճյուղավորումներով և անցքերով։ Բացի դրանից, ամեն տարի նա նոր անցքեր է փորում։ Դորշուկը բնում է անցկացնում նաև ձմեռը խոտ է հավաքում,