Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այգին, կամ սուլոցով սլանում է նետը, որ խիզախ: Արին է արձակել Սպիտակ դևին սպանելու համար:

Լինում է և հակառակը․ մանկուց սիրելի մեղեդին աստիճանաբար վեր է ածվում գունագեղ, կենդանի պատկերների: Դա նորից մեր երևակայությունն է մեզ հետ զարմանալի խաղեր խաղում։

Ահա մենք լսում ենք նվագարանների հզոր խմբանվագը, իսկ հիշողությունը հին զրույցներից, գեղանկարչական ստեղծագործություններից մեզ ծանոթ կերպարներ է հուշում:

Հենց այդպես է մտահղացել կոմպոզիտոր Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդինը (1833-1887) իր հայտնի սիմֆոնիան, որը հետագայում անվանվեց «Դյուցազնական»: Մենք, կարծես, անձամբ տեսնում ենք Իլյա Աուրոմեցին, Դոբրինյա Նիկիտիչին կամ Միկուլա Սելյանինովիչին, լսում նրանց խոսքն ու երգը, տեսնում նրանց խնջույքի նստած կամ արշավի ելած։ Այդ երաժշտությունը հարազատ է հին ռուսական դյուցազունների մասին պատմող բիլինաներին։ Այնպիսի հզորությամբ են լեցուն մեղեդիները, որ սիմֆոնիան, ասես ստեղծվել է դյուցազնական տաղանդով:

Եվ երաժշտության բնույթը, և հենց իր Ա․ Պ․ Բորոդինի մտահղացումը ռուս նշանավոր քննադատ Վ. Ստասովին հուշեցին սիմֆոնիան «Դյուցազնական» անվանելու միտքը: Այդ անունը թևավոր դարձավ, և նրանով էլ սիմֆոնիան մտավ համաշխարհային մշակույթի գանձարանը:

Ա․ Պ․ Բորոդինի հրաշալի երաժշտությունը նրա «Իշխան Իգոր» օպերան, երկու սիմֆոնիաները, ռոմանսները, կվարտետները, կատարում են ողջ աշխարհում։ Ի դեպ, նրա «Իշխան Իգոր» օպերան բեմադրվել է նաև Երևանի Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Կենդանի, հզոր կերպարները շրջապատում են մեզ այդ ստեղծագործությունների առաջին իսկ հնչյունների հետ։ Կոմպոզիտորը փառաբանում է մարդու ուժը, գեղեցկությունը և իր հայրենիքի մեծ անցյալը, պատկերում լուսավոր ապագան: Ա Պ Բորոդինի երաժշտությունն իր բոլոր արմատներով կապված է Ռուսաստանի և նրա ժողովրդի հետ, արտահայտում է ռուսական բնավորության լավագույն կողմերը:

Ա․ Պ․ Բորոդինը ոչ միայն մեծ երաժիշտ էր, այլև քիմիկոս-գիտնական, բժիշկ, հասարակական գործիչ:

Դոդոշ

Շատերն են, որ դոդոշին չեն սիրում։ Ասում են՝ վնասակար է, նրանից ձեռքերի վրա գորտնուկներ են առաջանում: Դա ամենևին էլ ճիշտ չէ: Իր մաշկի վրայի բշտիկներից դոդոշն, իրոք որ, սպիտակավուն հեղուկ է արտադրում, բայց դրանից ոչ մի գորտնուկ էլ չի առաջանում: Պարզապես այդ հեղուկը ուժեղ հոտ ունի և շատ տհաճ է նրանց համար, ովքեր ցանկանում են բռնել և ուտել դոդոշին: Այդ եղանակով նա վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Չէ՞ որ նա ո՛չ սուր ատամներ ունի, որ պաշտպանվի, ո՛չ էլ արագավազ ոտքեր, որ փախչի:

Դոդոշների մասին բազմաթիվ անհավանական պատմություններ են պատմում: Քչերն են միայն, որ գիտեն ճշմարտությունը։ Օրինակ, սակավաթիվ մարդիկ գիտեն, թե որքան մեծ օգուտ է տալիս դոդոշը։ Ամբողջ օրը նստում է նա որևէ մեկուսի, խոնավ անկյունում, իսկ երբ իջնում է մթնշաղը, սկսում է որսը։ Եվ որքան վնասատուներ է ոչնչացնում մի գիշերվա ընթացքում՝ է՛լ թրթուրներ ու վնասակար փափկամորթներ, է՛լ ճանճեր ու զանազան միջատներ, հաշվել անգամ չի լինի։ Ահա թե ինչու դոդոշը մեր լավ բարեկամն է։ Նա, իրոք, շատ տգեղ է, բայց բարեկամներին հո գեղեցկության համար չէ, որ սիրում են, ճիշտ չէ՞։

Դոմնա

Օր ու գիշեր, հանգստյան ու տոն օրերին էլ, վառվում են անխոնջ վառարանները, որտեղ հանքաքարից թուջ են հալում: Դրանք կոչվում են դոմնային վառարաններ կամ, պարզապես, դոմնաներ։

Դեռ հնում մարդը կարողանում էր վառարաններում երկաթի հանքաքարից