Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է պատահել, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընկերները չկատարեն նշված ծրագրերը: Մինչդեռ դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է լինի գրագետ, կրթված, ձգտի նորանոր գիտելիքների, նվիրված լինի կոմունիստական կուսակցությանն ու ժողովրդին, պատրաստ լինի աշխատանքի: Սրանք էլ հենց դպրոցի գլխավոր խընդիրներն են։

Կուսակցությունն ու կառավարությունը մշտապես հոգում են դպրոցի մասին, որպեսզի այն էլ ավելի լավ գործի և հաջողությամբ կատարի իր խնդիրները։

Իսկ ձեր գլխավոր խնդիրը, սովետական ողջ հասարակության հանդեպ ձեր պարտականությունն է՝ հաստատակամորեն և կատարելապես տիրապետել այն բոլոր գիտելիքները, որ տալիս է դպրոցը: Բազմակողմանի զարգացած, գիտակ մարդիկ միայն կարող են լինել կոմունիզմի ակտիվ կառուցողներ։

Սակայն միշտ չէ, որ դպրոցը մատչելի է եղել բոլոր երեխաներին, և հիմա էլ ամեն տեղ չէ, որ մատչելի է։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մեր երկրում չքավորների երեխաներն, իբրև կանոն, կարող էին ստանալ միայն տարրական կրթություն՝ գրել-կար–դալ սովորել: Դուք, հավանաբար, «Պիոներ կանչ»-ում կարդացել եք այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ում առաջադեմ ուժերը պայքարում, որպեսզի բոլոր երեխաները միատեսակ կրթություն ստանան՝ անկախ մաշկի գույնից, բնակչության հարուստ կամ ունեզուրկ խավերին պատկանելուց։

Բոլոր երկրների աշխատավորների համար սովետական դպրոցն օրինակ է ծառայում։

Դուք պետք է հիշեք այդ և պատվով կրեք սովետական դպրոցականի կոչումը:

Հայաստանում հայկական դպրոցներ են բացվել 5-րդ դարի սկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայերեն գրերը: Միջնադարում հռչակված էին Անիի, Տաթևի, Սանահինի, Հաղպատի դպրոցները: Հայկական շատ դպրոցներ են գործել նաև հայ գաղթավայրերում, ինչպես, օրինակ, Լազարյան ճեմարանը Մոսկվայում, Ներսիսյան դպրոցը Թիֆլիսում (Թբիլիսիում):

Սովետական իշխանության հաղթանակից հետո Հայաստանը դարձավ համատարած գրագիտության երկիր, դպրոցներ բացվեցին քաղաքներում, գյուղերում, բոլոր բնակավայրերում։ Սովորելու հնարավորություններ ստացան բոլոր երեխաները: