դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություն։ Դուրյանը հայ ամենաըմբոստ քնարերգակներից է։ Խռովքը, կասկածանքն ու ընդվզումը փոթորկում էին նրա միտքն ու հոգին, որ այնպես հանճարեղորեն ժայթքեց սքանչելի «Տրտունջք»–ում:
Դուրյանի բանաստեղծական ժառանգությունը կազմում է ընդամենը 39 գործ: Սակայն դրանց մեծ մասը իսկական գըլուխգործոցներ են («Սիրել», «Դրժել», «Թրքուհին», «Հծծյունք», «Իմ ցավը», «Իմ մահը», «Լճակ», «Տրտունջք»), նրանցով է սկզբնավորվել հայ նոր քնարերգությունը:
Պետրոս Դուրյանը, որ տառապում էր թոքախտով, կյանքից հեռացավ 21 տարին չբոլորած, հեռացավ երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի «արև տեսնելը», հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու (գրողի դիմանկարը ստեղծվել է մահից 20 տարի հետո հարազատների նկարագրությունների հիման վրա): Բայց նա մնաց պաշտված մի բանաստեղծ, որի գերեզմանը մինչև օրս էլ ուխտատեղի է։ Հովհաննես Թումանյանը նրան համարել է «վաղամեռիկ հանճար», Եղիշե Չարենցը «իսկական սրինգ» ունեցող բանաստեղծ։ Նրանով հիացել են Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, ինչպես նաև ռուս և Եվրոպական գրողներն ու գրականագետները։