ատելություն սերմանել զավթիչների հանդեպ:
Ժաննան ջոկատ հավաքեց և ինքն էլ այն տարավ թշնամու դեմ։ Նա գնում էր սպիտակ նժույգով, զինավառ, ֆրանսիական դրոշը ձեռքին։ 1429 թ. մայիսին Ժաննայի գլխավորած ջոկատն ազատագրեց Օռլեան քաղաքը։ Ամեն կողմից Օռլեանի կույսի (այդպես ժողովուրդն անվանեց Ժաննային) դրոշի ներքո կռվելու էին շտապում զինված գյուղացիներ ու արհեստավորներ: Անգլիացիները նահանջում էին՝ մեկը մյուսի ետևից թողնելով քաղաքները։ Ահա ազատագրված է արդեն Ռեյմս հնագույն քաղաքը։ Ֆրանսիան ցնծում է աղջիկ-զորավարի հաղթանակներով։ Բայց ֆրանսիական ֆեոդալները՝ բարոնները, կոմսերն ու դուքսերը, դժգոհ են. զինված գյուղացիներից նրանք ավելի են սարսափում, քան անգլիացիներից։ Եվ երբ մարտերից մեկի ժամանակ թշնամին գերի վերցրեց Ժաննային, նրանք ոչինչ չարեցին խիզախ աղջկան ազատելու համար։ Անգլիացիներն ամբողջ մի տարի Ժաննային պահեցին բանտում, հայտարարեցին, թե նա կախարդուհի է, և 1431 թ. մայիսի 30-ին ինկվիզիցիայի դատավճռով այրեցին խարույկի վրա։ Բայց հերոս աղջկա կոչով ոտքի ելած ժողովրդին հնարավոր չէր այլևս ստրկացնել։ Շուտով ողջ Ֆրանսիան ազատագրվեց։ Եվ ամեն անգամ, երբ մենք իմանում ենք հասարակ աղջիկների հերոսության մասին, հիշում ենք Ժաննային։ Սովետական բանաստեղծ Միխայիլ Սվետլովը մի բանաստեղծություն է ձոնել այն հերոսուհիներին, որոնք իրենց հայրենիքը սիրում էին նույնքան ջերմորեն, որքան Ժաննան։
Մեր աղջիկները գոտևորվելով
Համազգեստի մեջ զինվորական,
Սվինների դեմ ելան երգելով
Եվ ողջակիզող կրակն ընկան:
Ու խլանում է զանգը տխրածոր
Թմբուկների մոտ մեծաշառաչ,
Սուրբ շիրիմների մեջ հազարավոր
Պառկած է նաև մեր ժաննան քաջ:
Ժառանգականություն
Ինչո՞ւ են խատուտիկի սերմերից առաջանում միայն խատուտիկներ, այլ ոչ թե գորտնուկներ (հրանունկներ)։ Ինչո՞ւ է շունը շան լակոտներ ծնում, իսկ կատուն՝ փիսիկներ, և երբեք հակառակը չի լինում։ Ինչո՞ւ են երեխաները նման իրենց ծնողներին, եղբայրները՝ քույրերին։ Հարյուր տարի առաջ այն ժամանակ բոլորին անհայտ չեխ գիտնական Դրեգոր Մենդելն սկսեց իր նշանավոր, երկարամյա փորձերը ոլոռի հետ։ Նրան հաջողվեց բացահայտել, որ «ծնողների» հատկանիշները՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, ժառանգականության կայուն օրենքներով փոխանցվում են «զավակներին»: Ամեն մի կենդանի օրգանիզմի հիմքը բջիջն է։ Բջիջները բազմանում են, դրա համար էլ օրգանիզմն աճում է։ Սակայն որտեղի՞ց են նրանք հրաման ստանում՝ ստեղծելու նույնպիսի օրգանիզմ, ինչպիսին ծնողներինն է: Ինչպե՞ս են երեխային փոխանցվում ծնողների գծերը։ Մենդելը ենթադրեց միայն, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները անվանեցին դեներ (հունարեն «գենոս»՝ «ծագում» բառից): Մեծ գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, երբ գիտությունը հասավ այնպիսի վիթխարի հաջողությունների, որ մարդը կարողացավ զննել ոչ միայն բջիջը, այլև` բջջի մանրագույն մասնիկները՝ մոլեկուլները։ Այն, ինչ մենք անվանում ենք գեն, ԴՆԹ-ի (քիմիկոսները կրճատ այդպես անվանեցին այդ զարմանալի նյութը) հսկա մոլեկուլ է։ ԴՆԹ-ի ամեն մի մասնիկ հատուկ հրաման է այն մասին, թե երբ և ինչպիսի նյութ պետք է ստեղծի բջիջը: Հրաման կարելի է արձակել բանավոր, գրավոր կամ հաղորդել Մորզեի այբուբենով կետերով ու գծերով։ ԴՆԹ-ում հրամանները գրանցված են քիմիական նյութերի տարբեր միացությունների ձևով։ Եվ քանի որ ԴՆԹ-ի մասնիկները շատ-շատ են, ապա բջջի կորիզը, ուր գտնվում են այդ մասնիկները, կարելի է համեմատել հրամանների գրքի հետ։ Այդ հրամաններն անհրաժեշտ են, նախ, նրա համար, որ գոյանան հենց այդ բջջին պիտանի նյութերը, երկրորդ, որ ստեղծվեն ամբողջ օրգանիզմի բոլոր բջիջներին անհրաժեշտ բոլոր նյութերը։
Սովորաբար, երբ բջիջներն արդեն ձեռք են բերում «մասնագիտություն» (մաշկի, մկանների, ոսկրերի, արյան և այլ