Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ելիր, ում կյանքը անիծել է,

Ով ճորտ է, մերկ է և ստրուկ,
Արդեն վառվում են մեր սրտերը,

Արդեն կռվի ենք մենք ձգտում:

Պոտիեն մտածում էր Եվրոպայի մյուս երկրների ճնշվածների, տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների մասին, որոնք օգնության էին եկել Փարիզի կոմունային։ Նա խորհում էր Ինտերնացիոնալի՝ բանվորների միջազգային ընկերակցության, Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հիմնադրած բանվորական առաջին զանգվածային միջազգային կազմակերպության մասին։ Պոտիեն Ինտերնացիոնալի անդամ էր և գիտեր, թե այն ինչպիսի մասնակցություն է ունեցել Փարիզի կոմունայի ծավալած պայքարին։ Ահա թե ինչու իբրև մարտակոչ հնչող իր առաջին բանաստեղծությունը Պոտիեն անվանեց «Ինտերնացիոնալ»։ Պոտիեն երկար տարիներ ապրեց օտարության մեջ և հայրենիք վերադարձավ մահվանից քիչ առաջ։ 1887 թ. տպագրվեց նրա բանաստեղծությունների գիրքը, ուր տեղ էր գտել նաև «Ինտերնացիոնալը»։ Փոքրիկ գրքույկն ընկավ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեռ Դեգեյտերի ձեռքը։ Նա նույնպես բանվոր էր եղել, երգել բանվորական երգչախմբերում և նրանց համար երաժշտություն գրել։ Էժեն Պոտիեի «Ինտերնացիոնալը» շատ դուր եկավ Դեգեյտերին, և նա երաժշտություն հորինեց այդ բանաստեղծության համար։ Բանվորական երգչախումբը առաջինը կատարեց նոր երգը։ Եվ սկսվեց նրա հաղթական երթը, սկզբում այն դարձավ Բելգիայի և Ֆրանսիայի բանվորների սիրած երգը, ապա՝ բանվորների միջազգային հիմնը և Սովետական Միության ու մյուս երկրների կոմունիստների կուսակցական հիմնը։ Ամենուրեք, ուր պայքարի էին ելնում բանվորներն ու գյուղացիները, այդ երգը հնչում էր որպես հեղավախության կոչ։ Այն երգում էին նաև ռուսական բանվորական ջոկատները, երբ 1917 թ. հոկտեմբերին գրոհում էին Ձմեռային պալատը։ Պիեռ Դեգեյտերը, երբ արդեն խոր ծերության էր հասել, այցելեց Մոսկվա և Մեծ Հոկտեմբերի տասնմեկերորդ տարեդարձի օրը Կարմիր հրապարակում անձամբ լսեց, թե ինչպիսի հանդիսավորությամբ էր նվագախումբը նվագում «Ինտերնացիոնալը»: «Ինտերնացիոնալի» մեղեդին որպես մարտակոչ էր հնչում ողջ աշխարհի հակաֆաշիստների համար։

Ինքնաթիռ

Դարեր շարունակ մարդիկ երազում էին օդ բարձրանալ և սավառնել երկրի վրա։ Առաջ անցնելով ժամանակից՝ նրանց երևակայությունն ստեղծեց հեքիաթային