Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գորգ-ինքնաթիռը։ Տեխնիկայի զարգացման հետ իրագործվեց և այդ երազանքը։ Առաջին թռչող ապարատը Ռուսաստանում նախագծեց, կառուցեց ու փորձարկեց ծովային սպա Ա. Ֆ. Մոժայսկին՝ 1884-1885 թվականներին։ Նրա ինքնաթիռն, անշուշտ, շատ էր տարբերվում ժամանակակից հզոր մեքենաներից։ «Ավիացիա» զրույցից դուք կարող եք իմանալ, թե ինչպես էին փոփոխվում ինքնաթիռների արագությունը, թռիչքի բարձրությունը, կառուցվածքը։

Ինքնաթիռի հիմնական մասը թևերն են։

Դրանց շնորհիվ է, որ ինքնաթիռը մնում է օդում։ Ռեակտիվ շարժիչի քարշուժը հսկայական արագությամբ առաջ է շարժում ինքնաթիռը։ Իսկ երբ ինքնաթիռի թևը շարժման ուղղության հետ անկյուն է կազմում, ապա այդպիսի թևը ցած է ուղղում օդի հանդիպակաց հոսքը։ Այսպես է ստեղծվում վերամբարձ ուժը, որն ինքնաթիռը պահում է օդում։

Ինքնաթիռի պոչամասում տեղադրված է կայունարարը, որի կենտրոնում ուղղաձիգ ողնուցն է։ Այս ամենն անվանում են ուղղյակներ։ Կայունարարն անհրաժեշտ է, որպեսզի մեքենան օդում կայուն մնա։

Կայունարարին և ողնուցին ամրացված են բարձրության ղեկերը և ուղղության ղեկը։ Եթե օդաչուն բարձրության ղեկերն, ասենք, իջեցնում է, ապա դրանց վրա անմիջապես սկսում է ուժեղ ճնշում գործադրել օդի հոսքը, ինքնաթիռի պոչամասը վեր է բարձրանում, և ինքնաթիռն սկսում է իջնել։ Իսկ եթե անհրաժեշտ է թռիչքի ուղղությունը փոխել, օրինակ, դեպի աջ, ապա օդաչուն ուղղության ղեկն աջ է թեքում։ Օդի հոսքը ճնշում է գործադրում ղեկի վրա, և ինքնաթիռն աջ է թեքվում։

Ե՛վ թևերը, և՛ ուղղյակներն ամրացվում են ինքնաթիռի իրանին՝ ֆյուզելաժին։ Այստեղ են գտնվում օդաչուների խցիկը, ինքնաթիռի կառավարման մեխանիզմները, ուղևորների սրահը, բեռնախցերը։ Միաշարժիչ ինքնաթիռի շարժիչը նույնպես ֆյուզելաժում է տեղակայվում։ Եթե շարժիչները շատ են, ապա դրանք տեղադրվում են թևերի վրա։ Որոշ ինքնաթիռների, օրինակ, Իլ-62 մարդատար ինքնաթիռի, շարժիչները գտնվում են ֆյուզելաժի ետնամասում։

Ինքնաթիռի ամենակարևոր մասերից է շասսին՝ հաստ, առաձգական անվադողերով սայլակները, առանց որոնց ինքնաթիռը չի կարող ոչ վերելք, ոչ վայրէջք կատարել։ Թռիչքի ընթացքում շասսին հավաքված է լինում ֆյուզելաժի կամ թևի մեջ, որպեսզի օդի դիմադրությունը փոքրանա։ Հզոր ռեակտիվ շարժիչներն ինքնաթիռին հնարավորություն են տալիս բարձրանալու մինչև 20-25 կմ և հաղորդում նրան հսկայական՝ ժամում ավելի քան 2000 կմ արագություն։

Ան-24, Յակ-40 մարդատար ինքնաթիռները թռչում են կարճ, Տու-134-ը՝ միջին հեռավորություններ։ ճեռավոր երթեր կատարում են Իլ-62 Մ, Իլ-86, Տու-154 ինքնաթիռները։ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պահպանում են Սովետական Միության երկինքը։

Թևավոր մեքենաների աշխատանքը շատ է հարկավոր մեր երկրի ժողովրդական մարդատար տուրբառեակտիվ ինքնաթիռը տեսությանը։ Հատուկ սարքերով հանդերձված ինքնաթիռներից օգտակար հանածոներ են հետախուզում։ Ինքնաթիռները ձկնորսական նավատորմիղներին օգնում են լայնարձակ օվկիանոսում ձկների վտառներ