Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական քաղաքացիները պարտավոր են կատարել օրենքները, ամրապնդել աշխատանքային կարգապահությունը, մեծ պատասխանատվությամբ վերաբերվել հանձնարարված գործին։

Սովետական մարդկանց գիտակցության մեջ իրավունքներն ու պարտականություններն անքակտելի են։ Վերցնենք, օրինակ, ամեն տեսակ թշնամիների ոտնձգություններից Հայրենիքը պաշտպանելու պարտականությունը։ Իրենց հայրենիքը սիրող մարդկանց համար այդ պարտականությունը դառնում է նրանց վսեմ իրավունքը։ Երեխաներից ոմանք կարծում են, թե իրավունքներ ու պարտականություններ ունեն միայն մեծերը։ Բայց եկեք միասին խորհրդածենք։

Երբ լրանում է ձեր յոթ տարին, դուք, ինչպես և մեր մեծ, բազմազգ հայրենիքի յոթ տարին բոլորած բոլոր երեխաները, դպրոց եք գնում։ Եվ ձեզանից ոչ մեկին չեն ասում. «Քեզ համար տեղ չկա»։ Մինչդեռ Ամերիկայում նեգր տղային կամ աղջնակին կարող են ասել. «Հեռացիր, այստեղ, սովորում են սպիտակամորթները։ Այս դպրոցը քեզ համար չէ»։

Երկրներ կան, ուր դպրոցները չեն բավականացնում։ Երկրներ էլ կան, ուր ծնողներն իրենց երեխաների ուսման համար վճարելու փող չունեն։

Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը այդպես էր նաև մեր երկրի տարածքում ապրող երեխաների համար։ Ձեր սովորելու իրավունքը նվաճել է ժողովուրդը: Սովետական Միության կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Նվաճելով ձեր այդ իրավունքը, ժողովուրդը ձեզ ասում է՝ դա նաև ձեր պարտականությունն է։ Եվ դա հասկանալի է, որովհետև տիրապեւոելով գիտելիքների՝ մարդն ավելի շատ օգուտ կարող է տալ երկրին։ Դուք իրավունք ունեք ամռանը հանգստանալու մեկնել պիոներական ճամբար, անդամագրվել մարզադպրոցի, պիոներների տան խմբակի, անվճար բժշկական օգնություն ստանալ։

Դուք հնարավորություն ունեք օգտվելու այն ամենից, ինչ ստեղծվել է մեր սովետական Հայրենիքի երեխաների համար։ Լավ է, երբ ապրում ես այնպիսի երկրռւմ, ինչպիսին մերն է, ուր ամեն քայլափոխի զգում ես, որ քեզ համար հոգում է ողջ ժողովուրդը։ Եվ դուք, անշուշտ, հասկանում եք, որ պարտականություններ ունեք ձեր երկրի հանդեպ, այսինքն՝ պետք է պատրաստվեք պաշտպանելու հայրենիքը, հարգելու նրա արդարացի օրենքները։ Դուք մանկուց պետք է հետևեք սովետական մարդկանց սովորույթներին՝ օգնեք միմյանց, հարգեք մեծերին, հոգ տանեք կրտսերների նկատմամբ, սատար լինեք անօգնականին, պահպանեք ժողովրդական բարիքը։


Իրաք

- տես Մերձավոր Արևելք