Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վոլոդյայի վճռականությունը՝ ներգրավվելու ժողովրդի երջանկության համար մղվող պայքարի մեջ։ Դա դարձավ նրա կյանքի գլխավոր նպատակը։

Այդ նպատակից, որ իր առջև դրել էր դեռևս պատանության տարիներին, Լենինը հետո չշեղվեց և ոչ մի քայլ։ Նա գիտեր, որ այդ ճանապարհին իրեն սպասում են և՛ բանտ, և՛ կարիք ու զրկանք, լարված պայքարի երկար տարիներ, գուցե և մահ, ինչպես եղբորը։ Բայց երբեք չտատանվեց, թե որ կողմում պետք է կռվի։

Սաշայի մահապատժից անցել էր ընդամենը կես տարի։ Վլադիմիր Ուլյանովը Կազանի համալսարանի ուսանողների առաջին շարքերում հանդես եկավ ընդդեմ ոստիկանական կամայականությունների։ Նրան ձերբակալեցին և աքսորեցին Կազանից: Վերադառնալով՝ Լենինը դարձավ մարքսիստական մի խմբակի անդամ, որտեղ ուսումնասիրում էին Մարքսի և Էնգելսի աշխատությունները: Այդ աշխատությունները վճռական եղան այն ճանապարհի ընտրության գործում, որով Լենինը շարունակեց իր հեղափոխական պայքարը. նա դարձավ համոզված մարքսիստ։

Աքսորից վերադառնալուց երեք տարի անց Լենինը, ինքնուրույն ուսումնասիրելով անհրաժեշտ առարկաները, միանգամից հանձնեց Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բոլոր քննությունները և ստացավ իրավաբան աշխատելու իրավունք: 23 տարեկան Լենինը տեղափոխվեց Պետերբուրգ և շուտով իր համախոհների հետ կազմակերպեց «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»։ «Պայքարի միության» երևան գալուց հետո