Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետերբուրգի գործարաններում տեղի ունեցան Ռուսաստանում մինչ այդ չտեսնված զանգվածային գործադուլներ։

Լենինը խորապես համոզված էր, որ թշնամու ամրոցը կգրավվի, կգրավվի այն ժամանակ, երբ միավորվեն արթնացող բանվոր դասակարգի և ռուսական հեղափոխականների բոլոր ուժերը, երբ նրանք միաձուլվեն մեկ կուսակցության մեջ, որն իրեն «կձգի այն ամենը, ինչ կենդանի ու ազնիվ է Ռուսաստանում»։

Լենինը և «Պայքարի միության» նրա զինակիցները ձերբակալվեցին։ Երեք տարի նա աքսորի մեջ էր Սիբիրի հեռավոր Շուշենսկոյե գյուղում։ Այստեղ Լենինը մշակեց մարքսիստական կուսակցություն ստեղծելու պլան։ Հեղափոխականներին մարտական կուսակցության մեջ համախմբելու համար թերթ էր անհրաժեշտ։ Աքսորից հետո Լենինը մեկնեց Շվեյցարիա, ապա՝ Գերմանիա և Անգլիա, ուր ձեռնարկեց «Իսկրա» թերթի հրատարակումը։ «Իսկրայի» համարները գաղտնի փոխադրվում էին Ռուսաստան և տարածվում բանվորների շրջանում։ Թերթը բանվորներին սովորեցնում էր համախմբվել, կոչ անում պայքարի ելնել ընդդեմ կապիտալիստների։ «Իսկրան» նախապատրաստում էր կուսակցության ստեղծումը։

Կոմունիստական կուսակցությունը գլխավորեց Վ. Ի. Լենինը։ Մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն են անվանում կոմունիստական կուսակցությունը։ Իրենց հետագա բոլոր նվաճումներով ռուսական հեղափոխականները պարտական են կուսակցության միասնությանը, համախմբվածությանը և նվիրվածությանը հեղափոխության գործին։ Լենինի անունը, Լենինի խոսքը, Լենինի գաղափարներն արտասովոր արագությամբ թափանցեցին երկրի ամենախուլ անկյունները և տարածվեցին աշխարհով մեկ։ Դրա պատճառն այն էր, որ Լենինը մեծ ու հասարակ, համեստ ու վեհ, հստակ մտքով ու վճիտ սրտով, ճնշվածների և աշխատավորների հանդեպ սիրով առլեցուն այդ մարդը, մարմնավորում էր ժողովուրդների՝ լուսավոր ու պայծառ ապագայի դարավոր երազանքը։ Դժվարին էր դեպի հաղթանակը տանող ուղին՝ բազմաթիվ զոհեր, ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Բայց հաղթանակը նվաճվեց։ 1917 թ. փետրվարին ժողովուրդը ոչնչացրեց ինքնակալությունը, իսկ մի քանի ամիս անց, հոկտեմբերին, մեր կուսակցությունը Լենինի կոչով ժողովրդին գրոհի տարավ ընդդեմ կապիտալիզմի, հանուն սովետների իշխանության, հանուն խաղաղության, հողի, ազատության։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխութունը հաղթանակեց, և մարդկության պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը ստեղծեց իր՝ բանվորա-գյուղացիական կառավարությունը, որի նախագահ միաձայն ընտրվեց Վ. Ի. Լենինը։

Լենինի ղեկավարությամբ կուսակցությունն ու կառավարությունն ստեղծեցին նոր, սովետական պետական ապարատ։ Լենինը