Երկրագնդի ամենաբարձր և հզոր լեռները Ասիա աշխարհամասում գտնվող Հիմալայներն են։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը (Ջոմոլունգման), որը ծովի մակերևույթից բարձր է 8848 մ և, ասես, Հիմալայներից վեր խոյացող մի աժդահա լինի։ Մեկ անգամ չէ, որ տարբեր երկրների ամենափորձառու ալպինիստները փորձել են իրենց ուժերը չափել այդ սեգ հսկայի հետ, բայց սառնամանիքները, մառախուղը, ձնահողմը հարկադրել են նրանց նահանջել։ Մեծ բարձրություններում օդն այնքան նոսր է, որ ամեն մի շարժում մեծ ջանք և կամքի լարում է պահանջում։ Առանց թթվածնային սարքի անհնար է մագլցել գագաթը։ Ճանապարհը փակում են անհատակ ճեղքվածքներն ու սառցադաշտերը։ 1953 թ. միայն նեպալցի ալպինիստ Թենսինգ Նորգեյն ու նորզելանդացի ալպինիստ Է. Հիլարին առաջինը բարձրացան Էվերեստ գագաթը։ 1982 թ. մայիսին սովետական ալպինիստների մի խումբ նույնպես նվաճեց այդ լեռնագագաթը։
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/178
Արտաքին տեսք