Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվկլիդեսից առաջ երկրաչափությունը չկարգավորված մի գիտություն էր գիտելիքների անջատ-անջատ խմբեր, իրար հետ վատ կապակցված գիտական բազմաթիվ կարևոր ճշմարտություններ։ Եվկլիդեսը կարողացավ այդ ամենը վերամշակել և շարադրել խիստ հաջորդականորեն ու կապակցված։ Եվկլիդեսի այդ նոր գիտությունն սկսվում էր պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, որոնք ապացուցման կարիք չունեին։ Այնուհետև մեկը մյուսի ետևից շարադրվում էին այդ գիտության հրաշալի թեորեմները։ Ամեն մի թեորեմի ապացուցում հենվում էր նախորդ, արդեն ապացուցված թեորեմների վրա։ Այդպիսի գիտությունը սովորելը հեշտ էր։ Յուրացնելով նրա հարստությունները՝ մարդ հետզհետե, ասես, բարձրանում էր մի սանդուղքով, որի յուրաքանչյուր աստիճանը հենվում էր նախորդներին։ Ինչպես ամեն մի գիտություն, երկրաչափությունը ևս անընդհատ զարգանում է։ Սակայն դարերի խորքում, երկրաչափական թեորեմների երկար սանդուղքի ստորոտին, մենք տեսնում ենք կերպարանքը հին աշխարհի մեծ գիտնականի, որի անունն էր Եվկլիդես։

Եվրոպա

«Եվրոպա» հունարեն բառը նշանակում է «արևմուտք»։ Հին հույներն այդպես էին անվանում Հունաստանից արևմուտք ընկած երկրները։ Եվրոպան աշխարհամաս է, որը մտնում է ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի, կազմի մեջ։ Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է Սովետական Միության տարածքով հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով։ Եվրոպայում կա ավելի քան 30 պետություն։ ՍՍՀՄ–ի արևմտյան մասը նույնպես գտնվում է Եվրոպայում։ 1917 թվականին ցարական Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Ժողովուրդը տապալեց կապիտալիստների ու կալվածատերերի տիրապետությունը և հաստատեց աշխատավորների իշխանություն՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ։ Նախկին Ռուսական կայսրության