Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լիցքային վարժություններն օգնում են շուտ գոր¬ ծի կպչելու, ուշադիր լսելու ուսուցչի բացատրությունները, արագ վճռելու խըն– դիրները։ Այո, մարզանքը շատ օգտակար է.

Լյուքսեմբուրգ

-տես` Գաճաճ պետություններ

Լոկոմոտիվ

Դուք բոլորդ էլ, անկասկած, սիրում եք գնացքով ճանապարհորդել։ Դե, ուրեմն, մտեք վագոն ու նստեք հարմարավետ բազմոցին։ Ահա գնացքը շարժվեց, և պատուհանի ետևում ավելի ու ավելի արագ սկսեցին վազել ծառերը, տները, դաշտերը։ Հանկարծ լսվում է շչակի զիլ մի ձայն, և ձեր կողքով սլանում է հանդիպակաց գնացքը։ Ի՜նչ էլ երկար է՝ բազմաթիվ վագոններ, պլատֆորմներ, ցիստեռններ։ Որքան անհրաժեշտ բեռներ կան այնտեղ` է՛լ նավթ ու ածուխ, է՛լ ցեմենտ ու զանազան մեքենաներ։ Եվ բեռների այդ սարն էլ իր ետևից քաշում տանում է միայն մեկ վագոն, որը սակայն, սովորական չէ, այլ ինքնագնաց։ Այդ վագոնում է գտնվում շարժիչը, որը պտտեցնում է վագոնի անիվները և այն էլ այնպիսի ուժով, որ միայն այդ վագոնն իր ետևից կարող է քարշ տալ լրիվ բեռնավորված