Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որի բարձրությունը գրեթե 5 կմ է), և միջին բարձրության անտառապատ լեռներ, օրինակ, Կարպատները, և՛ ընդարձակ հարթավայրեր, և՛ դաշտավայրեր։

Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաաղի լճերը՝ Էլտոնն ու Բասկունչակը)։

Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։

Եվրոպայի կլիման նույնպես բազմաբնույթ է․ հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝ չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ տաք ու մեղմ։

Իր տնտեսական գործունեության ընթացքում մարդը խիստ փոփոխության է ենթարկել Եվրոպայի կուսական բուսածածկույթը։ Մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի։ Մարդիկ նաև ոչնչացրել են բազմաթիվ վայրի կենդանիների։ Բայց տունդրայում, անտառներում, տափաստաններում դեռ ապրում են շատ ու շատ զանազան կենդանիներ՝ փափկամազ բևեռային աղվես, սկյուռ, արագոտն եղջերու, որմզդեղն, շերտավոր սկյուռ, գայլ, աղվես, արջ, նապաստակ, վարազ։ Անտառներում ապրում են զանազան թռչուններ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչուններն ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ։

Երաժշտություն

Հին հույները, մի առասպել են հյուսել Օրփեոս երգչի մասին։ Օրփեոսի երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ու չէին օգնում նետն ու սուրը, ուժն ու արիությունը։ Երբ նա ձեռքն էր առնում քնարն ու երգում նրա քաղցրալուր հնչյունների նվագակցությամբ, քամին դադարում էր տարուբերել ծառերի սաղարթը, հեռավոր ժայռերն ընդառաջ էին գալիս երգին, ծովն անշարժանում էր, վայրի գազանները դուրս էին գալիս իրենց որջերից և հեզորեն շարժվում զարմանահրաշ երգչի ետևից՝ դյութված հրաշքների հրաշքով երաժշտությամբ։ Օրփեոսի երգը հրաշքներ էր գործում այնտեղ, ուր չէին օգնում նետն ու սուրը, ուժն ու արիությունը։ Երաժշտությունը կարող է արտահայտել մարդկային ամենավեհ զգացումներն ու ամենանուրբ ապրումները։ Դժվար թե գտնվի մի մարդ, որ երաժշտություն չսիրի։ Երաժշտության ըմբռնումն է միայն, որ տարբեր է լինում՝ մակերեսային կամ խորը։ Երաժշտությունն ինքն էլ լինում է լուրջ և թեթև։ Բայց դա բնավ չի նշանակում, թե լուրջ երաժշտությունը լավն է, իսկ թեթևը՝ վատը։ Թեթև երաժշտություն և՛ լսելն է հեշտ, և՛ հասկանալը։ Թեթև երաժշտություն է երգը, պարային մեղեդին, ջազային երաժըշտությունը։ Այդպիսի երաժշտությունն էլ է պետք մարդուն, այն բարձրացնում է տրամադրությունը, հեշտ է հիշվում։ Հաճախ են թեթև երաժշտություն գրել և գրում «լուրջ» կոմպոզիտորները։ Կարևորն այն է, որ դա լավ երաժշտություն լինի։ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գրիգի, Շումանի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի երաժշտությունը լուրջ երաժշտություն է։ Ամեն մարդ էլ ի վիճակի է հասկանալու այն, միայն թե պետք է աստիճանաբար նախապատրաստվել ծանոթանալու լուրջ երաժշտությանը՝ պետք է հետաքրքրվել ու իմանալ կոմպոզիտորի և նրա ժամանակի մասին, գուցե և կարդալ գրական այն երգը, որի հիման վրա գրվել է երաժշտությունը։ Շատ կարևոր է նաև, որ դուք մանկուց սիրեք այնպիսի ոչ բարդ դասական ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, Չայկովսկու «Նեապոլյան երգը» և «Փոքրիկ կարապների պարը», Բեթհովենի «Արջամուկը», Մոցարտի «Գիշերային փոքրիկ սերենադը