Զինվորներից մեկը մտրակեց ձիուն, մոտեցավ անծանոթին ու զորավարի մոտ բերեց նրան։
-Ո՞վ ես, ինչո?վ ես զբաղվում,– խստորեն հարցրեց իշխանը։
-Թափառական երգիչ եմ, շրջում եմ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, երգում խնջույքներում ու խրախճանքներում, առաջարկում նաև լուծել հետաքրքրաշարժ խնդիրներ։ Ա՜յ, օրինակ, իշխան, կարո?ղ ես ասել, թե ինչպես եղավ, որ ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու իր կինը թխեցին ընդամենը երեք բաղարջ, և նրանցից յուրաքանչյուրը կերավ մեկական բաղարջ։
-Դու իսկապես հետաքրքիր մարդ ես երևում,- ասաց Ջոհրակ Կամսարականը,- բայց քո առաջարկած խնդիրը շատ պարզ է. ջրաղացպանն ու իր աղջիկը, քահանան ու իր կինը մեկական բաղարջ կերան, որովհետև ջրաղացպանի աղջիկը քահանայի կինն էր։ Ես քեզ մեկ այլ, ավելի դժվար խնդիր կառաջարկեմ։ Եթե պատասխանես, կստանաս նոր հագուստ ու ձի։ Ուրեմն ուշադիր լսիր։ Մեկ ամսվա ընթացքում ես իմ զինվորներով երեք անգամ հարձակվել եմ պարսկական զորքի վրա ու մեծ կորուստներ պատճառել։ Առաջին անգամ կոտորել եմ թշնամու զորքի կեսը, երկրորդ անգամ՝ քառորդը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդ մասը։ Մնացած 280 զինվորն էլ փախուստի են դիմել։ Այժմ ասա ինձ, թե որքան էին թշնամու զինվորները հարձակումներից առաջ։ Երկար մտածելուց հետո ճամփորդը գտավ պատասխանը, ստացավ նոր հագուստ ու ձի և շարունակեց իր ճամփան։ Այսպիսի հետաքրքրաշարժ խնդիրները տարածված են եղել միջնադարյան Հայաստանում։ Դրանք կոչվել են «խրախճանականներ» և, ինչպես վկայում է Անանիա Շիրակացին, առաջարկվել են խնջույքներում ու զանազան հավաքույթներում։ Ճիշտ պատասխանողներն արժանացել են գովասանքի, իսկ ով չի կարողացել լուծել խնդիրը, ծաղրվել է։ Բացի Մատենադարանում պահպանվող ձեռագրերում հանդիպող խրախճանականներից, որոնց հեղինակները հայտնի են, մեզ են հասել նաև բերնեբերան, սերնդեսերունդ փոխանցվող այլ հետաքրքրաշարժ խնդիրներ։ Օրինակ, կարող եք պատասխանել այս հարցին, սենյակի չորս անկյունում նստած են մեկական կատու, և ամեն կատու էլ տեսնում է երեք կատու։ Քանի կատու կա սենյակում։ Ձեզանից ոմանք հավանաբար կասեն՝ տասնվեց։ Բայց այդ պատասխանը սխալ է։ Հապա լավ մտածեցեք, թե ինչու...
Զրույցում նշված և ուրիշ շատ խրախճանականներ ու նրանց պատասխանները դուք կգտնեք հետևյալ գրքում.
Թումանյան Բ, Հարյուր խրախճանական, Ե., «Սովետական գրող», 1981
Խուդյակով Սերգեյ Ալեքսանդրովիչ
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի կենտրոնում կանգնեցված է մարմարե մի հուշարձան։ Մարշալական ուսադիրներով,