Սովետական Միության հյուսիսային և գրեթե ամբողջ միջին գոտում դաշտերից բանջարեղեն ստանում են հիմնականում ամռան վերջին ու աշնանը։ Մնացած ժամանակ բանջարեղենը հայթայթվում է պահեստարաններից կամ պահածոյացված վիճակում, և այդ բանջարեղենի մեջ վիտամինների քանակն արդեն քիչ է լինում։ Մինչդեռ ջերմատներից ու ջերմոցներից տարվա ցանկացած եղանակին կարելի է ստանալ թարմ, վիտամիններով հարուստ բանջարեղեն։ Այդ պատճառով էլ արդյունաբերական կենտրոնների մոտ կառուցում են ջերմատնային խոշոր տնտեսություններ։ Ջերմատներ ու ջերմոցներ կան նաև մեր հանրապետությունում։ Մեզ մոտ ջերմատներ անհամեմատ ավելի քիչ են կառուցում, որովհետև մեր բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս առանց ջերմատների օգնության թարմ բանջարեն ստանալ ավելի երկար ժամանակ։
Ծաղրածու
«Ա՜յ քեզ անշնոոհք ու անճարակ մարդ», կարող է մտածել կրկես եկած որևէ հանդիսատես՝ տեսնելով, թե ինչպես է ծաղրածուն ջանում օգնել կրկեսի ասպարեզը կարգի բերող բանվորներին։ Ոչ թե օգնում է, այլ միայն խանգարում։ Մեկ խճճվում է