Կաղնին հայկական բնաշխարհին հարազատ ծառերից է։ Հին հայերի համար այն սրբազան ծառ էր համարվում, երկարակեցության, ուժի ու հզորության խորհրդանիշ. Այսօր կաղնուտները, հաճարկուտների հետ միասին, մեր հանրապետության անտառների գերակշիռ մասն են կազմում: Մեզ մոտ տարածված են արևելյան, վրացական և արաքսյան կաղնիները հանդիպում են նաև երկարակոթուն և ոսկեգույն տեսակները։
Կաղնին չպետք է շփոթել տխլենու (տկողինի) կամ պնդուկենու հետ, որի պտղին նույնպես երբեմն կաղին են ասում։ Մինչդեռ այն կոչվում է տկողին և, անշուշտ, ձեր սիրած աղանդերներից է։
Սիմոն Տեր-Պետրոսյան... Մի սովորական անուն-ազգանուն, բայց ավելացրեք նրա հեղափոխական կեղծանունը, և ձեր առջև կպատկերվի ասես առասպելական մի կերպար, որի կյանքի իմաստը հեղափոխությունն էր, նրա հաղթանակը։
Կամո... մարդ, որը բազմիցս հանդիպել է Վ.Ի. Լենինին, կրել գրպանում նրա ստորագրած վկայականը։ «Անձամբ ճանաչում եմ...»,–վկայում է Իլյիչը։ Կամոն Վ.Ի. Լենինի նաև սիրելի ու մտերիմ անձնավորություններից էր: Նա կարող էր կրել Իլյիչի վերարկուն, հագնել Նադեժդա Կրուպսկայափ գործած զգեստը...
Մ. Գորկին նրան անվանել է «հեղափոխության գեղարվեստագետ»։ Դերասանական բնածին ձիրքի շնորհիվ վտանգավոր պահերին նա կարող էր զարմանալի հեշտությամբ խաղալ պարզունակ կինտոյից մինչև ազնվական իշխանի դեր։ Բանիցս ձերբակալված նա ամեն անգամ մոգական մի ուժով հայտնվում էր ցարական բանտերի պարիսպներից դուրս՝ մանկական կենսուրախ ժպիտը դեմքին և հեղափոխության կրակը սրտում։
Կամոն ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական վարժարանում։ Անհանգիստ, հախուռն բնավորության տեր պատանին նաև հետաքրքրասեր էր ու ռոմանտիկ։ «Ես տարվեցի Պուշկինով և շատ էի կարդում նրան։ Ես սիրեցի աշխարհագրությունը... Երազում էի ճանապարհորդել, տեսնել Փարիզը, Հունաստանը, Հռոմը...»,–վկայում է ինքը։
1901 թ. նա մեկնում է Թիֆլիս (Թբիլիսի), ընդունվում կոմունիստական կուսակցության շարքերը և ծավալում հեղափոխական գործունեություն։ Թիֆլիս, Բաքու, Բաթում, Բութայիս, Գորի... Ահա ոչ լրիվ շարքն այն քաղաքների, ուր նա կազմակերպեց գաղտնի տպարաններ, տարածեց քաղաքական գրականություն։ Այդ գործունեության համար 1903 թ. ձերբակալվեց, բայց չանցած մեկ տարի բանտից փախավ։ 1905 թ. մասնակցեց Թիֆլիսի բանվորական ցույցերին, ցարական ժանդարմների հետ ընդհարման ժամանակ վիրավորվեց և ձերբակալվեց երկրորդ անգամ։ Այս անգամ էլ հաջողվեց մոլորության մեջ գցել քննիչներին և ուրիշի ազգանունով դուրս գալ բանտից։
1906 թ. Կամոն մեկնեց Պետերբուրգ։ Այստեղ նա ծանոթացավ Վ. Ի. Լենինի հետ և նրանից հանձնարարություն ստացավ կազմակերպել արտասահմանից զենք գնելու և Ռուսաստան տեղափոխելու գործը։ Այդ նպատակով նա իրականացրեց մի շարք դրամական բռնագրավումներ ցարական գանձարանից։ Թիֆլիսի կենտրոնական հրապարակում, որն այն ժամանակ կոչվում էր Երևանյան, փոստի բռնագրավումը կատարվեց այնպիսի հմտությամբ, որ ժանդարմներն ու վկաները քննիչների բոլոր հարցերին պատասխանում էին. «չգիտեմ... չտեսա... չնկատեցի...»։
1907 թ. Կամոն ուրիշի անձնագրով մեկնեց Բեռլին և... ձերբակալվեց։ Շուտով պարզվեց ձերբակալվածի ով լինելը։ Բանտից խուսափելու համար Կամոն ընտրեց