Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանության ծանր մի ճանապարհ՝ նա խելագար ձևացավ։

Իր դժվարին դերը Կամոն խաղաց տարիներ։ Եվ չնայած նրա «խելագարությունն» այդպես էլ չհերքվեց, գերմանական իշխանությունները նրան հանձնեցին ցարական ոստիկանությանը։ 1911 թ. Կամոն կատարեց իր հերթական փախուստը Թիֆլիսի Մետեխի բանտից և հայտնվեց Փարիզում: Այստեղ էր և Վլադիմիր Իլյիչը։ Նա համոզում էր Կամոյին միառժամանակ հանգստանալ։ Բայց Կամոն շուտով վերադարձավ Ռուսաստան, նորից ձերբակալվեց և այս անգամ դատապարտվեց մահվան, որը, սակայն, ընդհանուր ներումով փոխարինվեց 20 տարվա տաժանակրությամբ։

Ազատությունը եկավ միայն 1917 թ., Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետ։ 1918 թ. Կամոն Մոսկվայից Թիֆլիս բերեց Վ. Ի. Լենինի նամակները և Ատ. Շահումյանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին որոշումը: Մեկ տարի անց, քաշղաքացիական պատերազմի ժամանակ, նա Վ. Ի. Լենինի հանձնարարությամբ կազմակերպեց պարտիզանական ջոկատ, կռվեց սպիտակգվարդիական գեներալ Դենիկինի զորքերի թիկունքում և այլ վայրերում։ Աստրախան քաղաքից նա ծովով զենք և դրամ հասցրեց ճյուսիսային Կովկասի և Բաքվի կուսակցական ընդհատակյա կազմակերպություններին։

Քաղաքացիական պատերազմն ավարտվեց։ Երկիրն ամենուր անցավ ստեղծարար աշխատանքի։ 1920 թ. Կամոն սովորում էր Մոսկվայի ռազմական ակադեմիաշյում, ապա աշխատանքի անցավ առևտրի բնագավառում։

Հուլիսյան մի երեկո Թիֆլիսի փողոցներից մեկում նա հեծանվով բախվեց բեռնատար մի մեքենայի և զոհվեց։

Դուք բոլորդ էլ, անշուշտ, հափշտակությամբ եք դիտում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած «Անձամբ ճանաչում եմ», «Արտակարգ հանձնարարություն» և «Կամոյի վերջին սխրանքը» կինոնկարները՝ խիզախության, արիության ու հայրենասիրության օրինակ վերցնելով հեղափոխության անվեհեր ասպետից՝ Կամոյից Կամպուչիա (Կամպուչիայի ժողովրդական հանրապետություն):

Այս հարթավայրային երկիրը, որ չորս կողմից շրջապատված է ցածրադիր լեռներով, գտնվում է Ասիայում, Հնդկաչին թերակղզում։ Այստեղ կլիման շատ խոնավ է ու շոգ։ Երկրի կենտրոնում մեծ, բայց խիստ ծանծաղ Սապ լիճն է։ Անձրևոտ ամառներին լճի ջուրը դուրս է հորդում ափերից և գրեթե ողողում հնդկեղեգից (բամբուկից) շինված գյուղական խրճիթների հատակը, թեև դրանք կառուցված են ցցագերանների վրա։ Տարվա այդ եղանակին տնից տուն հնարավոր է գնալ միայն նավակով։ Ջրով ողողվող վայրերում ցանում են երկար ցողուններ ունեցող լողացող բրինձ։

Աշնանը ջուրն այնքան է նվազում, որ հոսում է արդեն ոչ թե լճից դեպի Մեկոնդ գետը, այլ հակառակ ուղղությամբ՝ Մեկոնգից դեպի լիճ։ Գալիս է բերքահավաքի ժամանակը, գյուղացիները բրինձ են հավաքում, իսկ ձկնորսներն՝ իրենց իսկ սարքած արգելափակոցներից որսում կուտակված ձուկը: Հողը արագ չորանում է, և միայն տեղ-տեղ մնում են ջրափոսեր, ուր տապից փրկություն են գտնում գոմեշները: