Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, քանի որ հյութի սափորը պետք է ամրացնել բարձր արմավենու կատարին։ Երկրի հյուսիսում տարածված անտառների մեջ այս ու այնտեղ կհանդիպեք հնագույն շատ տաճարների, որոնցից ամենահայտնին Անգկորն է։

Նախկինում Կամպուչիան Ֆրանսիայի գաղութն էր։ 1953 թ. այն անկախություն ձեռք բերեց և վարում էր չեզոքության քաղաքականություն, չէր խառնվում ռազմական ոչ մի միջադեպի։ Սակայն ամերիկյան իմպերիալիստների մեքենայությունների հետևանքով Կամպուչիան ևս բռնվեց պատերազմի բոցով, որն արդեն մոլեգնում էր նրան սահմանակից հարավային Վիետնամում։ Հայրենասիրական ուժերը զենքը ձեռքին երկար ժամանակ պաշտպանում էին երկրի անկախությունը ամերիկյան իմպերիալիստներից և նրանց վարձկաններից։ 1975 թ. գարնանը նրանք լիակատար հաղթանակի հասան, իսկ 1979 թ. Կամպուչիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն։ Ազատագրված ժողովուրդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը։

Կամք

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացը, թողնելով տիեզերանավը, դուրս է գալիս բաց տիեզերք։ Տարիներ շարունակ, համառորեն ու հաստատակամորեն, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, գիտնականը ճանապարհ է հարթում դեպի գիտական հայտնագործությունը։

Կամքի ինչպիսի՜ հսկայական ուժ պետք է ունենալ՝ նման սխրանքի համար։ Մարդիկ ինչպե՞ս են ձեռք բերում այդ հրաշալի հատկությունը։

Կամքը միանգամից չէ, որ հայտնվում է, մարդն այն իր մեջ դաստիարակում է աստիճանաբար։ Դաստիարակում է ինքը, գիտակցաբար ու համառորեն, օրըստօրե, աշխատանքում, ուսման մեջ, սպորտում։ Կամքը դրսևորվում ու կոփվում է խոչընդոտների դեմ պայքարում, խոչընդոտներ, որ ծագում են ըղձալի նպատակի ճանապարհին։

Ձեզանից ամեն մեկն էլ ցանկանում է լավ սովորել։ Բայց միայն ցանկությունը քիչ է։ Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է, որ դուք սովորեք ինքներդ ձեզ հրամաններ տալ. «Չեմ շեղվում, լսում եմ միայն ուսուցչին», «Ուղիղ ժամը 4-ին կսկսեմ պատրաստել դասերս», «Չեմ գնա խաղալու, մինչև չլուծեմ խնդիրս», «Կանեմ մայրիկիս հանձնարարած բոլոր տնային գործերը»։ Բայց ինքն իրեն հրամայել սովորելը գործի սկիզբն է միայն։ Գլխավորը հրամանը կատարելն է, մտադրությունը գործնական ավարտին հասցնելը։ Սկզբում պետք է ինքն իրեն փոքր խնդիրներ առաջադրել և այսօրվա նպատակադրվածը վաղվան չթողնել։ Թող ձեր կամքն ամրանա փոքր գործերում, իսկ ապագայում դուք կկարողանաք արդեն իսկապես մեծ գործեր կատարել։

Հարկավոր է լավ հիշել, որ կամային արարքները միշտ էլ խելացի են և օգտակար։ Դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն անմիտ ու վտանգավոր այն գործողությունների հետ, որ երբեմն երեխաները կատարում են «գրազով»՝ ապացուցելու համար, թե՝ տեսե՜ք, ինչ ուժեղ ու քաջն ենք մենք։ Կամքի տեր մարդկանց է միայն բնությունը բացում իր գաղտնիքները, կամքի տեր մարդն է միայն, որ կերտում է արվեստի մեծ գործեր, նրան ենթարկվում են նույնիսկ Տիեզերքն ու օվկիանոսը։ Կամային չեն ծնվում, այլ դառնում են։

Կանադա

Այս երկիրը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Նրա ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը։ Սրանից 500 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսով դեպի Կանադա նավարկեցին առաջին եվրոպացիները՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները։ Նրանք իրենց բնակավայրերը հիմնեցին Սուրբ Լավրենտիոս գետի հովտում և ամերիկյան Մեծ լճերի ափերին, այնտեղ, ուր այժմ գտնվում են Կանադայի ամենախոշոր քաղաքները՝ Մոնրեալը, Տորոնտոն և մայրաքաղաք Օտտավան։

Հետագայում կազմավորվեցին երկու ամենախոշոր նահանգները՝ ֆրանսիական Քվեբեկը և անգլիական Օնտարիոն։

Կանադայում պետական լեզու է թե՛ անգլերենը, թե՛ ֆրանսերենը։

Մինչև եվրոպացիների հայտնվելը Սուրբ Լավրենտիոս գետի հովտում բնակվում էին հնդկացի ցեղեր, իսկ հյուսիսում՝ էսկիմոսներ։ Հնդկացիների բնակեցրած հողերն արգավանդ էին, անտառները՝ հարուստ որսով, իսկ լճերն ու գետերը՝ ձկներով։ Կտրած