Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամպուչիայի միակ մեծ քաղաքը մայրաքաղաք Պնոմպենն է։ Այստեղ են գտնվում նախկին թագավորական պալատը, կառավարական հիմնարկությունները, Սովետական Միության օգնությամբ կառուցված մեծ հիվանդանոցը։

Երկրի հիմնական բնակիչները քմերներն են, որոնք գրեթե ամբողջությամբ ապրում են գյուղերում և զբաղվում գյուղատնտեսությամբ։ Դաշտերին, այգիներին ու բանջարանոցներին հաջորդում են խիտ անտառները, ուր բնակվում են վայրի փղեր ու ցուլեր, ռնգեղջյուրներ ու վագրեր։ Անտառը քմերներին տալիս է վառելիք, շինանյութ, խեժ, լաք, փայտի յուղ, փայտի բամբակ և ուրիշ շատ նյութեր։ Աղքատ գյուղացիները հավաքում են շաքարի արմավենիների քաղցր հյութը: Դա վտանգավոր գործ