Սովետական Միության հայաշատ վայրերից եկած պատանիներն ու աղջիկները, այլև սփյուռքահայ ու այլազգի շատ երիտասարդներ։ Գործում են բազմաթիվ տեխնիկումներ և ուսումնարաններ, իսկ ամեն տարի սեպտեմբերին իրենց դռներն աշակերտների առջև բացում են հարյուրավոր միջնակարգ հանրակրթական դպրոցները։ Երևանում են գործում մշակութային այնպիսի հանրահայտ կենտրոններ ու կոլեկտիվներ, ինչպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի անսամբլը, Հայաստանի պետական երգչախումբը։ Երեխաները հաճույքով են այցելում պատանի հանդիսատեսի և տիկնիկային թատրոնները։ Կան բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, անվանի գործիչների տուն-թանգարաններ, կինոթատրոններ, գրադարաններ, որոնց թվում՝ Խնկո Ապոր անվան մանկական պետական գրադարանը, Ղ. Ղուկասյանի անվան պիոներների ու դպրոցականների պալատը, ինչպես նաև` քաղաքի տարբեր շրջաններում գործող մյուս պալատները, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը դարձել են երեխաների գեղարվեստական ունակություններն ու հակումները զարգացնելու աչքի ընկնող օջախներ։ Հանրապետությունում հրատարակվող գրքերի մեծ մասը, թերթերն ու հանդեսները տպագրվում են մայրաքաղաքի
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/27
Արտաքին տեսք